Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության են եկել ընտրական համակարգի շուրջ
Վրաստանում իշխանությունն ու ընդիմությունը համաձայնության են եկել ընտրական համակարգի շուրջ։ Այս պայմանավորվածությունը ողջունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։ Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
«Ընտրական համակարգի վերաբերյալ ձեռք է բերվել կարևոր պայմանավորվածություն։ Այս համաձայնությունը ժողովրդավարության ամրապնդման, քաղաքական միջավայրի կայունացման, երկրում բևեռացման նվազեցման և ընտրական տարում երկրի կայունացման, այդ թվում տնտեսական զարգացման համար ուղղված կարևոր քայլ է:
Շնորհակալ եմ մեր միջազգային գործընկերներին, պայմանավորվածության ձեռք բերման գործում ունեցած նշանակալից ներդրման համար»,- ֆեյսբուքում գրել է Գիորգի Գախարիան։
Նշենք, որ իշխող թիմը և ընդդիմությունը պայմանավորվել են 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համար կիրառել 120/30 մոդելի, մեկ տոկոսանոց ընտրական շեմի և մեծամասնություն կազմելու համար 40 տոկոսանոց բարիերի վերաբերյալ: Համաձայնության տեքստը տարածել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան