Առողջություն 17:54 09/03/2020 Հայաստան

Անգամ բուժքույր ունենալու հարցում մարզային որոշ դպրոցների «բախտը չի բերել»

Հեղինակ` Նարե Գևորգյան

Սուր շնչառական հիվանդությունների տարածման և հանրապետության տարածքում կորոնավիրուսով հիվանդացության դեպքի հաստատման հետ կապված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն առաջարկում է պահպանել Առողջապահության նախարարության սահմանած նորմերը, որոնց պետք է հետևեն դպրոցները՝ վիրուսի տարածումը կանխելու համար։

Մասնավորապես, նշվում է՝ սուր շնչառական վարակների սեզոնին (աշուն-գարուն) ուսումնական հաստատությունում միջին բուժաշխատողի կողմից պետք է ապահովվի սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերում, որից անմիջապես հետո հիվանդ երեխաներին պետք է տեղափոխել բուժկետ։

Իսկ արդյոք բոլոր դպրոցներն ունեն բուժկետ և կարող են երեխաների  նվազագույն զննություն իրականացնել

Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան հ. 19 դպրոցից Panorama.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ ունեն բուժկետ և 2 բուժքույրերն ամենօրյա ռեժիմով իրականացնում են իրենց վերապահված գործառույթները։

Մեր ճշտող հարցին՝ կոնկրետ ինչ գործառույթներ են իրականացնում բուժքույրերը, դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Մանուկյանն ասաց՝ առավոտյան ֆիլտրում է իրականացվում. «Բուժքույրերը կանգնում են դպրոցի դռան դիմաց, եթե աշակերտի մոտ նկատում են որևէ ախտանիշ՝ ջերմություն, հազ, գլխապտույտ, ապա զանգում են երեխայի ծնողին, որպեսզի գա և նրան տուն տանի։ Հետո դասղեկները կապ են հաստատում ծնողների հետ, հասկանում՝ երեխայի մոտ ինչ վիճակ է»։

Նշենք, որ դպրոցի առաջին հերթում սովորող 1360 երեխաներից 328-ը,  և երկրորդ հերթում սովորող 681 աշակերտից 570-ը բացակայել են դասից։

Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը ևս նշեց, որ դպրոցն ունի բուժկետ, և 3 բուժքույրերն ամեն օր հերթապահում են։

«Սանեդիտկայանից ևս գալիս են, զննում են երեխաներին։ Այսօր 80 բացակա ենք ունեցել (1200 աշակերտից), բայց ոչ բոլորն են հիվանդության պատճառով բացակայել։ Միշտ էլ էս եղանակին 6 տոկոսի հասնող բացակայություններ ունեցել ենք։ Արձակուրդին նախորդող շաբաթ էին բացակայությունները մի քիչ շատ, բայց էդ էլ էն պատճառով էր, որ կորոնավիրուսի հետ կապված մեծ վախ կար երեխաների ու ծնողների շրջանում, հիմա էդ չկա»,- ասաց Կարապետյանը։

Երևանի Լ. Շանթի անվան, հ. 4 դպրոցից էլ մեզ հայտնեցին, որ բուժկետ չունեն, սակայն ունեն բուժքույրի կաբինետ։

Դպրոցի տնօրեն Արմենուհի Զուռնաչյանը տեղեկացրեց, որ ամենօրյա ֆիլտրացիա են իրականացնում։

«Այսօր ունենք 32 բացակա, նրանցից 9 հոգին է հիվանդ»,- ասաց տնօրենը։

Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցից մեզ հետ զրույցում ասացին, որ դպրոցում կա բուժկետ, բուժքույրն էլ ամեն առավոտ ջերմաչափում է իրականացնում։ Դպրոցի 535 աշակերտներից 50-ն այսօր բացակայել է դասից։

Եթե քաղաքային մեծ դպրոցներն ունեն բուժկետ, ապա փոքր համայնքներում պատկերը փոքր-ինչ այլ է

Գեղարքունիքի մարզի Ջաղացաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Թադևոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց՝ բուժկետ չունեն, քանի որ դպրոցը փոքր է (14 աշակերտ ունի)։

«Գյուղում բուժկետ կա, որից հաճախակի օգտվում ենք։ Բժիշկները գալիս են, երեխաներին ու աշխատողներին զննում են։   Վերջին շրջանում  ամեն օր բուժքույրը գալիս է դպրոց, երեխաները քիչ են, գալիս, զննում և գնում է։ Այսօր ոչ մի բացակա չենք ունեցել»,- ասաց Թադևոսյանը։

Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի միջնակարգ դպրոցից էլ մեզ հայտնեցին, որ դպրոցը բուժկետ չունի, քանի որ կա տարածքի հետ կապված խնդիր.

«Համայնքի ամբուլատորիայից բուժքույր է ամեն օր գալիս, իրականացնում է զննում, հաշվառում է հիվանդ երեխաներին և գնում։ 227 աշակերտից այսօր 10 բացակա ենք ունեցել, սակայն նրանցից 6-ն էին հիվանդ»։

Գեղարքունիքի մարզի Յա. Զարոբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցից էլ ասացին, որ ունեն բուժքույրի կաբինետ, բայց այսօր, օրինակ, բուժքույրը դպրոցում ստուգում չի անցկացրել.

«Մեր դպրոցում շաբաթական 2 օր է գալիս բուժքույրը, աշակերտների թվաքանակի հետ կապված այդպես է պլանավորված։ Նա գալիս է, ջերմաչափում է անում, հիվանդներին տուն ուղարկում։ Բայց նախորդ շաբաթներին, երբ սուր-շնչառական հիվանդությունը շատ տարածված էր, ամեն օր գալիս էր բուժքույրը։ Բայց այսօր չի եկել, վաղը կգա։ Դպրոցի 107 աշակերտներից դասից բացակայել է 12-ը»։

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիթ Ավետիսյանը  մեզ հայտնեց, որ դպրոցը բուժկետ չունի, բայց տեղամասի քույրը երբեմն շրջայց է կատարում՝ հասկանալու, թե ինչ վիճակ է դպրոցում։

«Հունվարից սկսած ամեն օր ստուգումներ անում են, բայց օրինակ նոյեմբերին էդպես չի։ Այսօր 464 աշակերտներից 25-ն է բացակա՝ 17-ը հիվանդության պատճառով»,- ասաց Ավետիսյանը։

Մեր զանգած դպրոցներից նաև հայտնեցին, որ դասասենյակներն ավելի հաճախ են մաքրվում, ամեն ինչ փորձում են անել, որպեսզի վիրուսը նահանջի. «Եվ խոնավ, և չոր շորով մաքրում իրականացվում է»։ Այսինքն՝ այս պարագայում դպրոցները կարծես թե մեծամասամբ հետևում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հորդորներին և իրականացնում են մաքրման աշխատանքներ։

Իսկ ահա բուժքույր ունենալու հարցում ոչ բոլորն են «բախտավոր»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}