Կոմիտասի անվան ազգային քառյակը կներկայացնի հայ ժամանակակից կոմպոզիտորների կվարտետներ
Կոմիտասի անվան ազգային քառյակն ինքնատիպ համերգով հանդես կգա՝ ներկայացնելով հայ ժամանակակից կոմպոզիտորների կվարտետներ: Համերգը կանցկացվի մարտի 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ համերգային ծրագրում ընդգրկված են Ժիրայր Շահրիմանյանի "Ten Microludes for String Quartet", Վաչե Շարաֆյանի "Have Mercy on me, O God" (հայաստանյան պրեմիերա), որի ընթացքում հանդես կգա Young Artists Opera ծրագրի մենակատար, երգիչ Տիգրան Մելքոնյանը, ինչպես նաև Սուրեն Զաքարյանի "In statu nascendi", Լևոն Չաուշյանի "From a Time of Absurdity" (Առաջին կատարում) ստեղծագործությունները:
Կոմիտասի անվան ազգային քառյակը, որի կազմում հանդես են գալիս Էդուարդ Թադևոսյանը (1-ին ջութակ), Սյուզի Երիցյանը (2-րդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյանը (ալտ), Անժելա Սարգսյանը (թավջութակ), մշտապես ունկնդրին է ներկայացնում ոչ միայն դասական ու սիրված գործեր, այլև հնչեցնում է ժամանակակից կոմպոզիտորների գործեր՝ այդպիսով հանրությանը ներկայացնելով մերօրյա կոմպոզիտորական արվեստը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա