Իրաքը մտադիր չէ ավելացնել նավթի արդյունահանումը
Իրաքը բանակցում է շահագրգիռ կողմերի հետ նավթի շուկայի կայունացման նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ, հայտարարել է երկրի նավթի նախարարության խոսնակ Ասեմ Ջիհադը, գրում է gazeta.ru-ն։
Իրաքյան կողմը հույս ունի ստորագրել նոր համաձայնագիր, որը կկանգնեցնի նավթի գների անկումը և կկայունացնի շուկան, ասել է Ջիհադը: Նա շեշտել է, որ երկիրը «անհիմն» է համարում նավթի արդյունահանման աճը և լրացուցիչ ծավալների մատակարարումը, քանի որ դա կնպաստի գների իջեցմանը:
Մարտի 6-ին «ՕՊԵԿ+» ժողովի մասնակիցները չեն կարողացել գալ ընդհանուր որոշման: Ռուսաստանը չի աջակցել 2020-ի երկրորդ եռամսյակում նավթի արդյունահանումը 1.5 միլիոն բ /վ-ի կրճատման առաջարկությանը:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսը հայտնել է, որ ռուսական 5 ընկերություններ սկսկել են նավթ մատակարարել հանրապետություն
- Նավթի գինն իջել է մոտ 30 տոկոսով
- Ադրբեջանը 90 հազար տոննա նավթ է ուղարկել Բելառուս
- Պոմպեոն Բելառուսին առաջարկում է նավթի 100 տոկոս մատակարարում՝ «իր ինքնիշխան պետության» ստեղծման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան