Խրոնիկ խնդիր՝ նախատեսվում է թույլատրել 250 տոննա սիգի որս
«Չկա, որհէ հիմք և մեխանիզմ սիգի որսի կանոնակարգման ձգձգման համար։ Մենք պետք է չթողնենք մանրաձուկը բռնեն, ձվադրման ժամանակ որս կատարեն։ Մյուս ժամանակահատվածում պետք է կանոնակարգված ձևով որս կատարվի»,- այսօր ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և հավելել. «Հույս ունենք այս տարի ամբողջությամբ կընդունվի փաթեթը և այնպես ինչպես անտառների դեպքում է ակնհայտ դրական փոփոխությունները՝ սիգի դեպքում նունպես կունենաք այն»։
Նախարարը հայտնեց, որ սիգի հետ կապված հարցերն խրոնիկ են, կան քրեական գործերով անցնողներ, դրանց թվում նաև տեսուչներ, որոնք տարբեր հարաբերությունների մեջ էին մտել ձկնագողերի հետ։
«Բայց ես ավելի ռազմավարական լուծման մասին խոսեմ։ Մշակվել է օրենսդրական փաթեթը, որով կանոնակարգվել է, թե ինչպես պետք է լինի ձկնորսությունը։ Հիմա հրամանը կմշակվի և մենք օրինական ձկան որս ենք թույլ տալու։ Դրան զուգահեռ Հարկային օրենսգրքում փոփոխություններ են իրականացվում, որպեսզի ձուկ վաճառելու սանկցիան կիրառվի։ Բնօգտագործման վճարի օբյեկտ հանդիսացող ամեն ինչը պետք է փաստաթղթավորված լինի՝ անկախ նրանից, թե դա սիգ է, ծառ, թե քար»,- հայտարարեց նախարարը։
Նա նաւ ասաց. «Առաջիկայում, եթե տեսնեք, որ վաճառվում է սիգ, ապա այն կլինի օրինական որսված, բնօգտագործման վճարը վճարած ձկնորսի կողմից որսված ձուկ։ Այն ավելի թանկ կլինի, քանի որ բնական էկոհամակարգում, բնական կերով սնված ձուկը չի կարող արհեստական բուծված ձկից էժան լինել»։
Էրիկ Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ նախորդ տարի ԳԱԱ-ն Սևանում հաշվարկել էր 750 տոննա սիգի արդյունագործական ծավալ, այս տարի՝ 700։ Ըստ նախարարի, Սևանի սիգի ընդհանուր պաշարը 3000 տոննա է և նախատեսվում է թույլատրել 250 տոննայի որս։
Հարակից հրապարակումներ`
- «Արփի լիճ» ագային պարկի տարածքում սիրողական ձկնորսությամբ զբաղվող անձանց կողմից կատարվել է օրինախախտում
- Սևանա լճում կխստացվեն ապօրինի ձկնորսության դեմ պայքարի միջոցառումները
- Ոստիկանությունը ևս միացել է Սևանում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացվող հատուկ միջոցառումներին
- Չնայած սիգի վաճառքի արգելքին, այն շարունակվում է ազատ վաճառվել. «Առավոտ»
- Բարդուխ Գաբրիելյան. Այս տարի սիգի պաշարները հասել են 300-320 տոննայի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան