Արմանին 1,4 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին
Իտալացի նորաձևության դիզայներ Ջորջիո Արմանին 1,4 միլիոն դոլար է նվիրաբերել Իտալիային ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Գումարը բաժանվում է Միլանի երեք հիվանդանոցների, Հռոմեական կլինիկայի և Քաղաքացիական պաշտպանության գործակալության միջև:
«Արմանիի» աշխատողների մեծ մասը աշխատում է տնից։ Մարտի 10-ից Իտալիան կարանտինացված է: Իշխանությունները արգելել են ցանկացած հասարակական իրադարձություն: Փակ են ուսումնական հաստատությունները, թանգարանները, թատրոնները և զվարճանքի կենտրոնները:
Մարտի 8-ին Իտալիան դարձավ առաջինը՝ կորոնավիրուսից մահացության առումով. յուրաքանչյուր 20-րդ վարակվածը մահանում էր: Ընդհանուր առմամբ, երկրում մահացել է 366 վարակված քաղաքացի:
Հարակից հրապարակումներ`
- Շվեյցարիայում, կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է մոտ 500-ի
- Վրացի փոխնախարարները կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքներ ունեն
- Սաուդյան Արաբիան կորոնավրուսի պատճառով դադարեցրել է ավիափոխադրումները Թուրքիայի հետ
- Մարտի 10-ի դրությամբ, Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 դեպք
- Թաիլանդում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 53-ի