Իտալիայից կգան, կնստեն տաքսիներն ու տուն կգնան
Այսօր ժամը 13։10 Զվարթնոց օդնավակայանում վայրեջք կկատարի Միլան-Երևան չվերթի ինքնաթիռը։ Ryanair ավիաընկերությունն Իտալիայից այսօր ևս մեկ չվերթ կիրականացնի դեպի Հայաստան, այս անգամ Իտալիայի մայարքաղաք Հռոմից։ Նախատեսված է, որ օդանավը վայրէջք կկատարի Երևանում ժամը 21։15-ին։
Թե քանի մարդ Իտալիայից այսօր կգա Երևան, դեռ հստակ չէ։ Պետական մարմիններից ասում են՝ թիվը պարզ կլինի վայրէջքից հետո։
Հիշեցնենք, որ Իտալիայում կորոնավիրուսի արագ տարածման պատճառով այդ երկրի իշխանությունները ողջ տարածում կարանտին են հայտարարել, արգելված եմ բոլոր հավաքները, մարզական միջոցառումները:
Փակ կմնան իտալական դպրոցներն ու համալսարանները։ Այս սահմանափակումները գործելու են մինչև ապրիլի 3-ը։ Հենց սրանից հետո ՀՀ ԱԳՆ-ն կոչ արեց ՀՀ քաղաքացիներին անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան։
ԱԳ նախարարությունից հայտնեցին. «Այս պահի դրությամբ Իտալիայում ՀՀ դեսպանություն է դիմել մոտ 200 ՀՀ քաղաքացի, որոնց հետ դեսպանության անձնակազմը մշտական կապի մեջ է և հնարավորության սահմաններում տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցություն:
ՀՀ քաղաքացիների կողմից Հայաստան վերադարձի հետ կապված խնդիրներ դեռևս չեն բարձրաձայնվել»։
Լավ, ի՞նչ է արվելու վերադարձողների հետ։ Տեղափոխող հատուկ տրանսպորտային միջոց այս պահին չկա, նրանք պետք է բնակության վայր հասնեն կամ տաքսիներով կամ էլ ծանոթ-բարեկամի մեքենայով, ինչպես եղել էր կորոնավիրուսով հիվանդի դեպքում։
«Կարևոր է, որ տաքսիներից, տրանսպորտից օգտվելիս մարդիկ պահպանեն հիգիենայի նորմերը՝ դիմակներ կրեն։ Իսկ տաքսու վարորդներին խորհուրդ է տրվում օդափոխել մեքենան»,-հիշեցնում են առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնից։
Կմեկուսասցվեն միայն կասկածելի նշաններ ունեցողները, չնայած հենց նախարարությունից էլ հիշեցնում էին, որ հիվանդությունը գաղտնի շրջան ունի։
Ի դեպ, առողջապահության նախարարությունից էլ հորդորեցին՝ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ:
Լավ խորհուրդ է, ինքնամեկուսացեք ու մեզ մի խանգարեք... Իսկ եթե ինքնամեկուսանալն անհնա՞ր է։ Կամ՝ մարդը ուղղակի անպատասխանատու է։
Ի դեպ, այս համատեքստում կասկածներ է հարուցում փաստաբան Ամրամ Մակինյանի՝ օրենքի մասին հիշեցումը։ Նախորդ անգամ հենց նրա գրառումից հետո հաստատվեց, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության դեպք է գրանցվել։
«Չհասկացողների համար՝ կրկնում եմ!!!
Քրեական օրենսգիրք, Հոդված 278.
Մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկություն թաքցնելը
1. Մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի, իրադարձությունների, փաստերի կամ երևույթների վերաբերյալ տեղեկություն թաքցնելը կամ աղավաղելը, որը կատարվել է բնակչությանն այդպիսի տեղեկությամբ ապահովելու պարտականություն ունեցող անձի կողմից՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքները, որոնք՝
1) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը կամ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև երեք տարի ժամկետով կամ առանց դրա»,-գրել է փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ-ն Իտալիայից վերադարձածներին կոչ է անում ինքնամեկուսանալ
- ՀՀ ԱԳՆ. ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում անհապաղ ընդհատել Իտալիայում ուղևորությունը և վերադառնալ ՀՀ
- Այսօրվանից Իտալիայի ամբողջ տարածքը պաշտոնապես կարանտինի տակ է
- Կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես կասեցվել են ՀՀ-ի և Իրանի միջև առանց վիզա այցելությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան