«Իրատես». Փաշինյանի այցը, ինչպես միշտ, որևէ լուրջ օրակարգ չի ունեցել
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը խիստ ստիպված է Սերժ Սարգսյանին Բրյուսել մեկնելու թույլտվություն «տվել», որովհետև ինքը ևս այց ուներ, և եթե արգելափակեր ԵԺԿ անդամ կուսակցության ղեկավարի այցը, ապա նույն ԵԺԿ ղեկավար Տուսկին, որի հետ Փաշինյանն ինքն է ցանկացել հանդիպել, չէր կարող հանդիպել:
Ասում են` եվրոպական որևէ կուսակցության պատկանելություն չունեցող «Քաղաքացիական պայմանագրի» համար Փաշինյանը փորձում է Տուսկի հետ հանդիպմամբ «ոտատեղ» բացել, սակայն Սերժ Սարգսյանի այցից հետո, փորձագետները դա գրեթե անհնար են համարում, որովհետև Տուսկն իրականում «առաջին ձեռքից» է տեղեկացված մեկ անձի համար հանրաքվե անելու, Վենետիկի հանձնաժողովը «իզգոյացնելու», երկրի նախկին էլիտային դատարաններ «քաշ տալու» «ժողովրդավարական» նրբությունների մասին:
Իրականում Փաշինյանի այցը, ինչպես միշտ, որևէ լուրջ օրակարգ չի ունեցել, մանավանդ որ Եվրոպական հանձնաժողովի նոր նախագահի` Ուրսուլա Բանդերլեյենի հետ հանդիպում նախատեսված չի եղել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում