
Հաֆթարը պատրաստ է հրադադար կնքել Սարաջի հետ
Լիբիայի ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ պատրաստ է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության (PNS) հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնել է «al-Sharq al-Awsat» թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի ազխատակազմի աղբյուրներին:
Հրապարակումը հայտնում է, որ Հաֆթարը Մակրոնին տեղեկացրել է, որ կսկսի հրադադարի պայմանագիր կնքել, եթե Ազգային համաձայնության կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայիզ Սարաջը, կպահպանի այն:
Միևնույն ժամանակ, «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով լիբիական ռազմական աղբյուրը, հայտնում է, որ Հաֆթարը պաշտոնական այցով ժամանել է Փարիզ:
Նշենք, որ 2011թ.-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան գործնականում դադարեց գործել որպես մեկ պետություն: Այժմ երկրում տիրում է երկիշխանություն: Լիբիայում ներկայումս զինված բախումներ են տեղի ունենում տարբեր առաջնորդների կողմնակիցների միջև: Երկիրը ղեկավարում է Ազգային համաձայնության կառավարությունը՝ վարչապետ Ֆայեզ Սարաջի կողմից, իսկ «արևելյան կառավարությունը»՝ Աբդուլլահ Աբդուրահաման Աթ-Թանիի կողմից: Արևելյան կառավարությանը աջակցում է Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը հրաժարվում է բանակցել Հաֆթարի հետ Լիբիայի հարցով
- Լավրով․ Հաֆթարն ու Սարաջը չեն ցանկանում նույնիսկ գտնվել նույն սենյակում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին