Մարինե Սուքիասյան. Իշխանությունը՝ «Վստրեչի» խաչմերուկում
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանն իր հերթական հոդվածում գրում է.
«Հանրային կյանքում հայտնվեց նոր դեմք՝ Արամ Վարդանյան (Վստրեչի Ապեր)։ Նա այսօր ամենավարկանիշային դեմքերից մեկն է։ Նրա մուտքը շռնդալից էր, նա կուսակցական չէ, քաղաքական ելույթներ չի ունեցել, չի քայլել, սուտ խոստումներ չի տվել։ Ուղղակի ստացվեց այնպես, որ սեփական տուն ոստիկանության ներխուժումից հետո մարդիկ սկսեցին նրա մասին իմացած պատմությունները հրապարակայնացնել։
Ու հանկարծ պարզվեց, որ Արամ Վարդանյանը կարգին մարդ է։ Մինչ այդ նրա մասին խոսում էին բացառապես «քրեական հեղինակություն» ձևակերպումով։ Բայց մի օր պարզվեց, որ այդ մարդը շատ դժվար պահերին իրեն պահել է ընդգծված պարկեշտ և, վստահ լինելով, որ ինքը ճիշտ է՝ վտանգի տակ է դրել սեփական անձը։
Նույնիսկ այն չէ էականը, որ ում համար նա շատ մեծ բան էր արել, տարիներ հետո դա չեն հիշի, դա չեն գնահատի։ Անկեղծ ասած, ինձ թվում էր, որ Հայկ Գևորգյանը կամ Փաշինյանների ընտանիքից որևէ մեկը կգնար այդ տուն և զուտ մարդկային աջակցություն կհայտներ տնեցիներին, հինգ տարեկան երեխային։ Պարզապես կարող էին հինգ րոպեով մտնել տուն՝ ուղղակի ցույց տալու համար, որ նրա արած լավությունը չեն մոռացել, չեն ուրացել։ Այդքան բան կարող էին, պարտավոր էին անել։
Ի դեպ, երբ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց, փաշինյանական մեդիահամակարգը, ի թիվս այլ բաների, նրան մեղադրում էր քրեականների հետ մոտիկություն անելու մեջ ու նշվում էր նաև Վստրեչի Ապերի անունը։
Ու հիմա պարզվում է, որ հենց այդ լուրերը տարածողներն իրենք են շատ սերտ կապեր ունեցել վստրեչի Ապերի հետ։ Չէ, նրանք ընկեր չեն եղել, նրանք խնդրել են օգնություն, և այդ մարդը նրանց օգնել է։ Ու դա եղել է մի քանի տարի շարունակ։
Փաստորեն ստացվում է, որ այս իշխանությունը ստի լիմիտ չունի։ Ինչպես հայտնի է՝ «բռնեք գողին» առաջինը բացականչում է գողը։ Սա՝ որպես հետևություն բոլորիս համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդանյանը մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալանավորվի. փաստաբան
- Փաստաբանը տեսանյութեր է հրապարակել Վստրեչի Ապերի ու նրա բարեկամների տներում ոստիկանների գործողություններից
- «Վստրեչի Ապերի» եղբորորդին և հարևանն ազատ են արձակվել
- Արամ Վարդանյանի տանը ոստիկանության գործողությունների վերաբերյալ հարցերը իրավական գնահատականներ կստանան
- «Հրապարակ». Վստրեչի Ապերին գործարք են առաջարկել, որից հրաժարվել է
- Վարոսյան. Ոստիկանության գիշերվա գործողությունները որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում
- Լուսինե Սահակյան. Արամ Վարդանյանի տնից ոստիկանները տարել են ոսկե խաչով շղթան ու օգտագործած օծանելիք
- Փաստաբաններ. Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ զենքով հարձակվել են Վստրեչի Ապերի տների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան