Նունե Ներսիսյան. Խորհուրդ կտամ Արսեն Թորոսյանին իր իսկ կաբինետի դուռը փակել` միայն դրսի կողմից
Մասիսի ԲԿ նախկին տնօրեն Նունե Ներսիսյանը, ով դրամահավաք էր կազմակերպել՝ Աչաջուրում ծննդատան չփակվելու նպատակով գրում է.
«Փաստորեն ԱՆ նախարարի կպչուն մտքերը դեռ չեն անցել, այսնքն դեռ իր ազգադավ ծրագրից` ծննդատեր փակելը, չի հրաժարվել: Սա մի չարաբաստիկ որոշում է, որում անհասկանալի, թե ի՞նչու հաշվի չի առել սոցիալ-տնտեսական այն բարդ պայմանները, որում ապրում են հատկապես մարզերի բնակիչները:
Սա նշանակում է, որ նրանք ստիպված կլինեն փնտրել հավելյալ միջոցներ, որպեսզի կարողանան դիմել մոտակա բժշկական կենտրոններ կամ էլ ընդհանրապես կմնան առանց անհրաժեշտ բուժօգնության:Բացի այդ ինձ համար սա մի մտածված կործանարար ծրագրի սկիզբ է:
Տեսեք, եթե չկա ծննդատուն, չկան ծնունդներ, հետևաբար տվյալ համայնքում բնակչությունը գնում է դեպի ծերացման: Չկա ծննդատուն, հետագայուն չկա նոր սերունդ, ուրեմն համայնքին պետք չեն դպրոց,մանկապարտեզ:
Այսինքն դուրս է գալիս այդ համայնքը դատարկվում է: Եվ փոխարենը մտածեն մարզերում բնակիչների կյանքը բարելավելու մասին, բնակիչներին ավելի հասանելի ծառայություններ մատուցելու մասին, ընտրել են ավել հեշտ տարբերակը` փակել, քանդել, կործանել: Բացի այդ ,եթե պետությունը ցանկանում է բարելավել դեմոգրաֆիական ցուցանիշները, պայքարել մանկական մահացության դեմ, ապա ծննդատները մարզերում ոչ թե պետք է փակվեն, այլ, հակառակը՝ հնարավորինս արդիականացվեն:
Եվ դա ենթադրում է ոչ միայն լիարժեք նյութական, այլև կադրային ապահովում: Թեև այսօր մարզային ծննդատների մեծամասնությունը գտնվում է, մեղմ ասած, մտահոգիչ վիճակում, բայց սա ամենևին էլ պատճառ չէ, որ դրանք փակվեն:Եվ քանի որ պետական մտածելակեպը բացակայում է, քանի որ պետբյուջեյի գումարները բավականացնում են միայն պարգևավճարների, ուզում եմ ասել,որ կան մարդիկ ,ինչպես նաև հենց համայնքի բնակիչները, ովքեր կհոգան այդ խնդիրները:Ուզում եմ ԱՆ նախարարին զգուշացնել, որ չի կարողանալու այս ծրագիրը իրագործել, չիի ստացվելու դռները փակելով առաջ շարժվել:
Խորհուրդ կտամ նրան իր իսկ կաբինետի դուռը փակել` միայն դրսի կողմից: Կոչ եմ անում ,բոլոր այն բժշկական հաստատությունների աշխատակիցներին,որոնք ԱՆ նախարարի կործանարար ծրագրի պատճառով պետք է փակվեն,համախմբվել,միանալ և տալ արժանի պատասխան:Ես ինքս կանգնած եմ ձեր կողքին և խոստանում եմ հնարավոր և անհնարին միջոցներով պայքարել, մինչև որոշ մարդկանց մոտ կպչուն մտքերը վերանան:
#Թորոսյան հրաժարականդ գրի, քանի դեռ հենց ժողովուրդը քեզ չի ճանապարհել, այլապես ցավոտ է լինելու: Հա ու չմոռանամ ասել, անակնկալները շատ են լինելու:
ԾՆՆԴԱՏՆԵՐԸ ՉԵՆ ՓԱԿՎԵԼՈւ!!!!»։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը արհեստածին վիրուս է. Նունե Ներսիսյան
- Աչաջրի ծննդատունը չի փակվի, բայց կծննդաբերեն Իջևանում
- Մարալիկի փակված ծննդատանը բժիշկները անվճար են աշխատում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան