Սաուդյան Արաբիան կորոնավրուսի պատճառով դադարեցրել է ավիափոխադրումները Թուրքիայի հետ
Սաուդյան Արաբիան կորոնավիրուսի պատճառով կասեցրել է Թուրքիայի և 4 այլ երկրների հետ ուղևորափոխադրումները։
Սաուդյան Արաբիայի պետական «SPA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իշխանությունները որոշել են երկկողմանիորեն դադարեցնել օդային հաղոդրակցությունն Օմանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Թուրքիայի հետ: Իսկ ցամաքային ճանապարհով երկիր մուտք գործելիս կարգելվի բոլոր այն քաղաքացիների մուտքը, ովքեր գալիս են նշված երկրներից կամ վերջին 14 օրվա ընթացքում եղել են այնտեղ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նշենք, որ նոր տեսակի Covid-19 մահաբեր վիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում ավելի վաղ Էր-Ռիյադը դադարեցրել էր ավիափոխադրումները նաև 9 այլ երկրի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Բահրեյնի, Լիբանանի, Սիրիայի, Հարավային Կորեայի, Եգիպտոսի, Իտալիայի և Իրաքի հետ։ Այդ սահմանափակումները չեն վերաբերում միայն տարհանման, փոստային առաքման և առևտրային նպատակով իրականացվող չվերթներին, բայց պայմանով, որ կատարվեն անհրաժեշտ նախազգուշական միջոցառումները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան