Սորոս-Էրդողան դաշինքն ընդդեմ՝.....
«Այլընտրանքային նախագծեր խմբի» հերթական հոդվածում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին։ Փորձագիտական այս խումբն անդրադարձել է Սորոսի հայտարարությանը։
«Սիրիական Իդլիբում կտրուկ լարվածության ֆոնին և Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Financial Times-ում լույս է տեսնում Ջորջ Սորոսի հոդվածը, որտեղ նա կոչ է անում Եվրոպային՝ սատարել Թուրքիային՝ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։
Հոդվածում Ջ. Սորոսը նշում է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը ուժ կիրառեց «պաշտպանելու համար խաղաղ բնակչությանը, որոնք հայտնվել էին Ասադի և նրա դաշնակից Ռուսաստանի ծուղակում»։
«Սիրիական հարցում Թուրքիան արժանի է Եվրոպական աջակցությանը։ Եվրոպան պետք է ուժեղացնի Էրդողանի դիրքերը՝ Պուտինի հետ բանակցություններից առաջ» - պնդում է Սորոսը։
Նման բաց աջակցություն Թուրքիային և Էրդողանին քչերն են համարձակվել անել։ Մի շարք ձևակերպումներ խիստ վիճահարույց են՝ սկսած խաղաղ բնակչությունից մինչև այն պաշտպանելու թուրքական զինուժի մոտիվացիան։
Ժամանակակից միջազգային հարաբերություններում, ցավոք, իրավունքի գաղափարը արագընթաց զիջում է ուժի գաղափարին։ Սորոսը շատ լավ հասկանում է, որ Թուրքիայի մոտիվացիան լրիվ այլ է, Թուրքիան խորապես անտարբեր է Իդլիբի խաղաղ բնակչության հանդեպ։ Սորոսը շատ լավ հասկանում է, որ Թուրքիան հետապնդում է լրիվ այլ շահեր, ու այդ շահերի սպասարկման համար պատրաստ է զոհել այնքան խաղաղ բնակչություն, որքան կպահանջվի։
Կարո՞ղ ենք մենք ենթադրել, որ թուրքական ստրատեգիական շահերի պաշտպան Ջորջ Սորոսը նույնը կանի նաև ղարաբաղյան հակամատության կամ ընդհանրապես Հայաստանի կենսական հետաքրքրությունների հարցում։ Իսկ ինչո՞ւ ոչ։
Թուրքիան ունի լուրջ հետաքրքրություններ մեր տարածաշրջանում, և այդ հետաքրքրություններն ուղղակի հակասության մեջ են մտնում ռուսական շահերի հետ։ Եթե Սորոսը նման բացահայտ կերպով սատարում է Էրդողանին սիրիական ուղղությամբ, ապա ճիշտ պահին ինչո՞ւ չպետք է նույնն անի Կովկասում։
Ինչո՞ւ չպետք է պնդի, որ ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի Հայաստանից, ինչո՞ւ չպետք է պնդի, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ինչո՞ւ չպետք է պնդի, որ թուրքական ռազմական ուժերը պետք է խաղաղապահ դերակատարում ունենան ղարաբաղյան հակամարտության գոտում։
Զուտ տեսականորեն՝ ինչո՞ւ Սորոսը չպետք է ձգտի այս նպատակների համար համախոհներ ունենալ Հայաստանում և Արցախում։ Սորոսի նման մարդիկ մտածում են գլոբալ։ Եթե խնդիրը ռուսական ազդեցության թուլացումն է, ապա նրանք պատրաստ են աջակցել ցանկացածին, այդ թվում՝ Թուրքիային, և զոհել ցանկացածին, այդ թվում՝ Հայաստանն ու Արցախը։
Զարմանալիորեն՝ Սորոսը Ասադին համարում է ամենաբարբարոս ղեկավարներից մեկը, բայց միաժամանակ պատրաստ է սատարել Էրդողանին, ով իր երկրում տասնյակ հազարավոր մարդկանց բանտերը նետեց, երկրում բառիս բուն իմաստով զանգվածային տեռորի ռեժիմ հաստատեց՝ միայն իրեն քննադատելու համար, այդ թվում՝ հենց իր՝ «Բաց հասարակության» հիմնադրամի խորհրդի անդամ Օսման Քավալային արդեն երեք տարուց ավել բանտում պահելով։ Սատարում է այն Էրդողանին, որը Թուրքիայում խեղդեց ժողովրդավարությունը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին