Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց այսօրվա նիստը, ինչը պայմանավորված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ։
Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Ըստ «Էրեբունի» ԲԿ-ից ստացված տեղեկանքի՝ Ռոբերտ Քոչրայնի մոտ ախտորոշվել են սուր վեստիբուլոպատիա, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում, հաճախակի փորոքային էքստրասիստելաներով բարձր կարդիովասկուլյար ռիսկ։
Նրա տեղափոխումը ներկա պահին նպատակահարմար չէ բժշկական նկատառումներով։
Նախագահող դատավորի որոշմամբ՝ հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 17-ին, ժամը 13։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ հիվանդանոցում
- Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը
- Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների փաստաբանների միջնորդությունների լուծումը
- Ռ.Քոչարյանի պաշտպան. Չի կարող անմեղության կանխավարկածով հարուցված ընթացող գործն ունենալ արդար ավարտ