Վարչապետը արձակուրդ կգնա, կվերադառնա և նորից կգնա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-24-ը, բացառությամբ մարտի 19-ի, կլինի արձակուրդում: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի՝ մարտի 6-ին ստորագրած որոշումից։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով ՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի մարտի 10-18-ը ներառյալ և մարտի 20-24-ը ներառյալ:
2. Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը», - ասված է վարչապետի ստորագրած որոշման մեջ:
Հիշեցնենք՝ մարտի 19-ին վարչապետ Փաշինյանը ԱԱԾ տնօրենի ու ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումների վերաբերյալ որոշում է կայացնելու. այդ օրը տեղի է ունենալու ՀՀ կառավարության հերթական նիստը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան