Մարզիչը օլիմպիական վարկանիշային մրցաշար մեկնելուց առաջ չի մտածում կորոնավիրուսի մասին
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը Լոնդոն ` օլիմպիական վարկանիշային մրցաշար մեկնելուց առաջ չի մտածում կորոնավիրուսի մասին:Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Փորձառու մասնագետը զրույցի ժամանակ հետևյալն է ասել. «Շատ է խոսվում այդ վարակից: Իզուր, քանզի արգելքներ չունենք: Գոհանում ենք այնքանով, որ մեր հավաքականի անդամները պատրաստ են պայքարել հաղթանակի համար: Տղաները լավ գիտեն օլիմպիական ուղեգրի արժեքը և հանուն դրա պատրաստ են ներդնել իրենց ուժերը:
Ինչ վերաբերում է աշխարհով մեկ «թափառող» այդ հիվանդությանը, ասեմ, որ այն հիրավի վտանգավոր է: Փույթ չէ, պետք է դրա դեմ պայքարել առաջին հերթին հիգիենիկ կանոնները պահպանելով: Այս մասին տեղեկացված են, հրաշալի գիտեն մեր պատվիրակության բոլոր անդամները: Եթե նույնիսկ կարանտին հայտարարվի,ապա դրան էլ պատրաստ ենք կհամբերենք:
Խոսենք մրցաշարից: Առայժմ որևէ փոփոխություն չկա, մտածում ենք միայն հաջող մասնակցության համար: Ամեն ինչ լավ կլինի: Ասեմ, որ մեզ հետ են թիմի մշտական ուղեկից բժիշկները: Նրանք բացատրել են, թե ինչպես պետք է վարվել համաճարակի ժամանակ և ինչպես կատարել առողջապահության միջազգային կազմակերպության բոլոր ցուցումները: Սպասենք իրադարձությունների ընթացքին»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են