Զբոսայցեր Լոս Անջելեսից դեպի Ֆրեզնո՝ Սարոյանի տուն-թանգարան
Այժմ Լոս Անջելեսում բնակվողները հնարավորություն կունենան ամիսը մեկ անգամ ացելել Ֆրեզնո՝ Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան և քաղաքի այլ հայկական հուշարձաններ։ Ճանապարհորդությունը ներառում է նաև այցելություն ցեղասպանության հուշարձան և Թեհլերյանի գերեզմանոց, ինչպես նաև Ֆրեզնո քաղաքի հայկական եկեղեցիներ և կոթողներ։Այս մասին տեղեկացնում է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի անձնակազմը:
Առաջին այցը կազմակերպվել էր մարտի 7-ին: Միջոցառման նպատակն էր միավորել արտասահմանում գործող հայկական ընկերությունները մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ օգնելով միմյանց կառուցել ավելի գեղեցիկ և կայուն հենք մեր հարուստ մշակույթի տարածման համար։
Սարոյանի տուն-թանգարանը և gg-ին նպատակ ունեն այս համագործակցությունը դարձնել շարունակական և ամիսը մեկ անգամ նման այցեր կազմակերպելով հնարավորություն ընձեռել Լոս Անջելեսում բնակվողներին՝ տեսնելու թանգարանի յուրահատուկ ցուցադրությունը։ Ի տարբերություն այլ տուն-թանգարանների, Սարոյանի տուն-թանգարանն առանձնանում է իր նորարարական լուծումներով։ Այստեղ ցուցադրված չեն Սարոյանի անձնական իրերը, այլ դիտողն ինքը դառնում է ինտերակտիվ ցուցադրության մի մասը։ Ցուցադրությունը կազմված է Սարոյանի գծանկարներից, ճեպանկարներից, անձնական լուսանկարներից, ինչպես նաև վերջինիս գրքերի շապիկներից։ Եվ, իհարկե, թանգարանի այցելուներն այժմ հնարավորություն ունեն տեսնելու Սարոյանին՝ իր երեք տարիքներում՝ շնորհիվ թարմացված հոլոգրամի, որը պատմում է Սարոյանի կյանքի ու ստեղծագործության մասին։
Հարակից հրապարակումներ`
- Բարի հսկայի՝ Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է
- Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը
- Ֆրեզնոյում կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը
- «Ինտելեկտուալ Ռենեսանս»-ը Սարոյանի տուն-թանգարանի բացումը նախատեսում է գրողի ծննդյան 110-ամյակին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան