Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել: Հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորդ Դերձյանը։
«Չնայած սրան՝ վիճակը շարունակում է մնալ ծանր՝ վնասվածքները շատ են: Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ»,-նշում են կենտրոնից։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիում կնոջ սպանության և նրա դստերը մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվողը կալանավորվել է
- «Կանայք սպանվում են ձեր լռության պատճառով». քայլերթ Գյումրիում
- Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն անգիտակից վիճակում է
- ՄԻՊ-ը մանրամասն ուսումնասիրության է ենթարկել Գյումրիում 43-ամյա կնոջ սպանության վերաբերյալ հրապարակումները
- Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Գյումրիում 42-ամյա կնոջ սպանությունից
- Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Դալլաքյան