«Հրապարակ». Փոխգնդապետի դաժան ծեծից հետո մարզպետի պաշտոնից զրկված Տրդատ Սարգսյանը մասնակցում է հանրաքվեի քարոզարշավին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխականներն իրենց ցինիզմով գերազանցում են նախկին կոռումպացված ռեժիմին: Թվում էր, թե Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը բանակի սպայի՝ փոխգնդապետի դաժան ծեծի պատմությունից և իր հրաժարականից հետո որոշ ժամանակ ընդհատակում կմնա, որպեսզի մոռացության մատնվի այդ բարբարոսությունը, սակայն նա ակտիվորեն մասնակցում է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավին:
Երեկ մենք փորձեցինք Սարգսյանից տեղեկանալ՝ օգնո՞ւմ, թե՞ վնասում է քարոզարշավին, և կատարվածից հետո մարդիկ ինչպե՞ս են ընդունում իրեն, հատկապես, որ փոխգնդապետն էլ դեռևս դուրս չի եկել կոմայից, իսկ նրան կոմատոզ վիճակի հասցնող գլխավոր մեղադրյալն էլ օրերս դատարանի որոշմամբ գրավով ազատ է արձակվել։
Նախկին մարզպետը մեր հարցին պատասխանելու փոխարեն հոխորտաց, թե մեզ հետ կխոսի միայն դատարանում․ նա հայց է ներկայացրել «Հրապարակի» դեմ՝ հենց փոխգնդապետի մասին մեր հրապարակումների առիթով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին