«Հրապարակ». Քրգործ է հարուցվել «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի հոր դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգից տեղեկացանք, որ վերջերս քրեական գործ է հարուցվել «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի հոր դեմ: Նա ներգրավվել է որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործն առնչվում է մոտ 10 տարի առաջ տրված փոխառությանը և դրան հետևած սնանկության գործընթացին:
Մեզ ասացին, որ «Ադեկվադի» գործունեության ֆինանսավորմանը մասնակցում է նաև Դանիելյանների ընտանիքը՝ արտերկրյա բիզնեսների հաշվին: Եվ այս գործով իրավապահներն արգելել են Արթուր Դանիելյանի հորը լքել Հայաստանը, ինչն էլ, իրենց հաշվարկով, ֆինանսական խնդիրներ է առաջացնելու «ադեկվադների» համար»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին