ՀՀ ԱԳՆ. ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում անհապաղ ընդհատել Իտալիայում ուղևորությունը և վերադառնալ ՀՀ
«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ»,- այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունում։
ՀՀ քաղաքացիներին հորդորում են նաև մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ։
Նշենք, որ Իտալիայում իրավիճակը շարունակում է վատթարանել։ Նախորդ օրը գրանցվել է կրկին մոտ 100 մահ՝ 366-ից հասնելով 463-ի՝ չնայած կառավարությն կողմից հաստատված խիստ սահմանափակումներին։ Վարակվածների թիվը ևս մեկ օրում ավելացել է 24 տոկոսով։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի վերջին զարգացումները. Իսրայելը 14-օրյա կարանտին է հայտարարում բոլոր ժամանողների համար
- Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է խուսափել Իտալիա այցելությունից
- Իտալիայում կորոնավիրուսն արագորեն տարածվում է՝ մեկ օրում գրանցելով 133 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան