Միլանից եկածների մոտ ջերմություն, հազ, տենդ չի արձանագրվել
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ մարտի 10-ին՝ տեղական ժամանակով 13:10-ին, Միլանից Երևան ժամանած ինքնաթիռով երկիր մուտք գործած 40 անձանցից որևէ մեկի մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, տենդ, հազ չի արձանագրվել («Արմենպրես»): Բացի այդ, լրատվամիջոցի փոխանցմամբ ՝ նրանց համար լրացվում են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են պոլիկլինիկաներին ՝ այս անձանց առողջական վիճակի հետագա վարումն իրականացնելու համար: Իտալիայից ժամանող անձինք օդանավակայանից դուրս են բերվել առանձին, նրանց ուղեբեռը եւս հանձնվել է առանձին՝ բացառելու այլ ուղեւորների հետ շփումները։ Հաջորդիվ ձեռնարկվել են ախտահանման միջոցառումներ՝ սահմանված կարգով։
Ավելի վաղ panorama.am-ը հետաքրքվել էր, թե՝ ինչ պաշտպանիչ և կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվելու։ Օդափոխել տաքսիները, ինքնամեկուսանալ՝ հորդորում են ԱՆ-ից։ Առաջնային ախտանիշները ստուգելուց հետո՝ եկվորները մնում են իրենց ինքնակարգապահության հույսին։ Ով ինչպես որքան կհետևի ինքնամեկուսացման ԱՆ հորդորին, որքան պատասխանատու կլինի, կամ՝ որքան կունենա տնից դուրս չգալու հնարավորություն՝ մնում է «տեսնենք ինչ կլինի» ժանրում։
Հիեցնենք՝ օդանավը ուղևորներով ժամանել է Իտալիայից, որը երկրում զարգացող կորոնավիրուսի պատճառով երկրի վարչապետի կողմից ամբողջովին հայտարարվել է որպես «կարմիր զոնա»։
Սոցցանցերը, որ Իրանից եկած ՀՀ քաղաքացիներին որպես կարանտինային զոնա Ծաղկաձոր տեղափոխելուց հետո հանդարտվել էին, կրկին եռում են՝ ինչու բոլոր դեպքերում կառավարությունը չի կիրառում «կարմիր» երկրներից եկած համերկրացիների համար կարանտինային շրջան՝ և իրենց առողջության վերահսկման և ապահովության, և կորոնավիրուսի գաղտնի րջանը ապահով անցկացնելու համար։
Հարցը առկախ է։
Այսօր ևս մեկ չվերթ կիրականացնի դեպի Հայաստան, այս անգամ Իտալիայի մայարքաղաք Հռոմից։ Նախատեսված է, որ օդանավը վայրէջք կկատարի Երևանում ժամը 21։15-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան