Ռուբեն Մելիքյան. Ունի՞ ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանն իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավում «ոչ»-ի հանրային պաշտպանությունը ստանձնած նախաձեռնող խմբի հիմնադիր, իրավաբան Ռուբեն Մելիքյանը խոստանում է արձանագրել բոլոր խախտումները՝ օդում, ջրում, ցամաքում։
«Այսօրվանից Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է և իր հայտարարության համաձայն՝ զբաղվելու է քարոզչությամբ։
Հարց. ունի՞ ՀՀ քաղաքացի Ն.Փաշինյանն իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով հարավային Սյունիք հասնելու համար։
Ակնհայտ է, որ ՈՉ, քանի որ այդ միջոցից և առհասարակ ներքին ավիացիայից օգտվելու հնարավորություն «ՈՉ»-ը չունի։
ՀԳ. Ամեն դեպքում՝ բարի թռիչք
ՀՀԳ. Հարգելի՛ իմքայլականներ, ե՞րբ եք պատրաստվում Ո՛Չ ասել ամենօրյա ռեժիմով օրենքի ոտնահարմանը»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ արձակուրդ է վերցնում և ամբողջությամբ ներգրավվում ապրիլի 5-ի հանրաքվեի՝ «Այո»- քարոզարշավին:
«Այսօր՝ մարտի 10-ին, առավոտից կլինեմ Սյունիքի մարզում»,-նշել էր նա՝ ավելացնելով, որ հանդիպումներ է ունենալու Մեղրիում, Քաջարանում, Կապանում, Տեղում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան