Այսօրվանից Իտալիայի ամբողջ տարածքը պաշտոնապես կարանտինի տակ է
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն նախօրեին հայտարարել է, որ Լոմբարդիայի շրջանի կարանտինը տարածվում է ամբողջ երկրի վրա՝ կորոնավիրուսի վարակի արագ տարածման պատճառով։ Այս մասին գրում է cnbc-ն։
Երկրի 60 միլիոն բնակչությունը չպետք է ճանապարհորդեն՝ բացի արտակարգ իրավիճակներից, արգելված է բոլոր հասարակական հավաքները, դադարեցված են մարզական միջոցառումները: Փակ կմնան դպրոցներն ու համալսարանները։ Երկրի բոլոր ռեստորաններն ու բարերը պետք է փակվեն երեկոյան 6-ին:
Այս արտակարգ միջոցառումները ուժի մեջ են մտնելու այսօրվանից և կտևեն մինչև ապրիլի 3-ը:
«Ճիշտ որոշումն այսօր տանը մնալն է։ Մեր ապագան և Իտալիայի ապագան մեր ձեռքերում են: Այս ձեռքերը պետք է լինեն այսօր ավելի պատասխանատու, քան երբևէ», - ասել է Կոնտեն:
Նշենք, որ Իտալիայում իրավիճակը շարունակում է վատթարանել։ Նախորդ օրը գրանցվել է կրկին մոտ 100 մահ՝ 366-ից հասնելով 463-ի՝ չնայած կառավարությն կողմից հաստատված խիստ սահմանափակումներին։ Վարակվածների թիվը ևս մեկ օրում ավելացել է 24 տոկոսով։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում կորոնավիրուսից պաշտպանվելու համար մեթանոլի օգտագործման արդյունքում 7 մարդ է մահացել
- Կորոնավիրուսի վերջին զարգացումները. Իսրայելը 14-օրյա կարանտին է հայտարարում բոլոր ժամանողների համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին