Իրանում կորոնավիրուսից պաշտպանվելու համար մեթանոլի օգտագործման արդյունքում 7 մարդ է մահացել
Իրանցիները հուսահատ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի խուսափեն կորոնավիրուսից, որից երկրում մահացել է ավելի քան 200 մարդ:
Եվ ահա 7 մարդ մահացել է՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար մեթանոլի օգտագործման արդյունքում։ Այս մասին գրում է rudaw կայքը՝ հղում անելով իրանական Ահվազ քաղաքի պաշտոնյաներին:
Հարավային Ահվազ քաղաքի դատախազության պաշտոնյա Ալի Բիրվանվանդը հայտնել է, որ բացի 7 մահից, 48 մարդ թունավորվել է, ոմանք էլ կորցրել են տեսողությունը, որոնք ընդունվում են հիվանդանոցներ:
«Հաշվի առնելով արդյունաբերական ալկոհոլից թունավորվելու մասշտաբները, հնարավոր է, որ ևս մի քանիսը մահանան», - ավելացրել է պաշտոնյան:
Նշվում է, որ իրանական սոցիալական լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, որ մեթանոլի օգտագործումը, որը հիմնականում օգտագործվում է վառելիք, լուծիչներ և հակասառեցումներ ստեղծելու համար, կանխում է կորոնավիրուսը և շատերը դիմել են այդ քայլին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան