Լոնդոնում Նազարբաևի թոռան առանձնատունը հայտնվել է Բրիտանիայի դատական մարմինների ուշադրության կենտրոնում
Լոնդոնի բարձրակարգ հատվածոմ գտնվող առանձնատունը հայտնվել է Մեծ Բրիտանիայի դատական մարմինների ուշադրության կենտրոնում՝ «Անբացատրելի բարեկեցության կարգադրության» (Unexplained Wealth Orders - UWO) շրջանակներում:
Օֆշորային տարածքներում գրանցած ընկերություններին պատկանող այս գույքի պատկանելիությունը սառեցվելէ՝ այսօր կայանալիք դատական նիստին ընդառաջ։
Ինչպես գրում է BBC-ն, հանրային փաստերը ցույց են տալիս, որ առանձնատունը զբաղեցնում է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Նուրալի Ալիևը։
Առանձնատունն այնքան մեծ է, որ ունի ստորգետնյա լողավազան և կինոթատրոն:
Գույքի ճակատագիրը պետք է որոշվի այսօր մեկնարկող դատական գործընթացում:
UWO-ն Մեծ Բրիտանիայի նորաստեղծ գործիքներից է, որի նպատակն է պայքարել կասկածելի գումարների՝ սեփականության մեջ ներդրան մեջ։
Ազգային հանցավորության գործակալության քննիչները կարող են կիրառել այդ գործիքը, որպեսզի սեփականատերերից պահանջեն բացահայտել, թե ինչպես է իրենց հաջողվել գնել շքեղ տուն: Եթե սեփականատերերը հրաժարվեն բացատրությունից, ապա նրանք կարող են դատարաններին խնդրել բռնագրավել այն:
Այս գույքը, ինչպես գրել է BBC-ն, ընդհանուր առմամբ 80 միլիոն ֆունտից ավելի արժեք ունեցող երեքից սեփականություններից մեկն է, որով հետաքրքրված է UWO-ն նախորդ տարվա մայիսից։
Նշենք, որ Նուրալի Ալիևի մայրը Նորսուլթան Նազարբաևի դուստրն է՝ Դարիգա Նազարբաևան, որը ներկայումս Ղազախստանի սենատի նախագահն է։
Հիշեցնենք, որ Բրիտանիայում նման դատական գործ էր հարուցվել նաև Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահի կնոջ՝ Զամիրա Հաջիևայի նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Լոնդոնում առգրավել են Harrods-ում 21մլն դոլար ծախսած ադրբեջանցու կես միլիոն դոլարի զարդերը
- Harrods-ում 16մլն ֆունտ ծախսած կինը Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահի կինն է