Մշակույթ 16:55 10/03/2020 Հայաստան

ԿԳՄՍ փոխնախարարի չիմացության պատճառով հատուկ պահպանվող հողի կատեգորիան փոխվել է

Հայաստանի գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է Արարատի մարզի Լուսառատ գյուղի տարածքում գտնվող հատուկ պահպանվող հողի կատեգորիան փոխելու վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումը: Այս մասին Panorama.am-ին ասաց  գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ պտասխանելով մեր հարցին, թե արդյո՞ք ծանոթ են հրապարակմանն ու ի՞նչ քայլեր է նախատեսում անել:

Օրեր առաջ «Հետքը» գրել էր, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի տարածքում գտնվող հատուկ պահպանվող հողի կատեգորիան այս տարի փոխվել է։ Գյուղացիներն իմացել են, որ տարածքում մարզպետ Գարիկ Սարգսյանի համագյուղացին «Նոյան տապան»-ի տեսքով հյուրանոց է կառուցելու։ Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածների փոխնախարար Վաչե Տերտերյանին ուղղված իր գրության մեջ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  փոխնախարար Նարինե Խաչատուրյանը նշել է, որ  նախարարության մասնագետների` տարածքներում կատարած տեղազննության արդյունքում պարզվել է, որ պատմամշակութային հուշարձաններ չկան, նախարարությունը չի առարկում այդ հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը բնակավայրի հասարակական կառուցապատման հողերի կատեգորիայի: Մինչդեռ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանը, որը  2013-ից ղեկավարում է Արտաշատի պեղումները, ասել է, որ հատուկ պահպանվող տարածքում որևէ աշխատանք նախաձեռնելուց առաջ նախ պետք է հաշվի առնվեր Հնագիտության ինստիտուտի մասնագետների կարծիքը։

«Ասում են մասնագետների գնահատմամբ ոչ մի պատմամշակութային հուշարձան չկա, հետաքրքիր է ո՞վ է այդ մասնագետը, որ գնահատել է, եթե տարածքում մենք ենք պեղումներ անում։ Արտաշատը 15 բլուրների վրա կառուցված քաղաք է, այդ բլուրներից 2-ի նշանակությունը փոխել և պատրաստվում են շինարարություն անել, դա հանցագործություն է»,-ասում է Մկրտիչ Զարդարյանը։

Panorama.am-ը դիմեց ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանին, թե ի՞նչ աղբյուրներից, գրականությունից է օգտվել, որ եկել է հնագետի կարծիքին հակասող կարծիքի:

«Ըստ էության, այնտեղ կան պատմամշակութային հուշարձաններ»,- զրույցի սկզբում ընդգծեց փոխնախարարը:

Շարունակելով իր խոսքը՝ Ն. Խաչատուրյանն ասաց. «Ես ինքս չեմ կարող իմանալ, թե Հայաստանի որ անկյունում ինչ կա, դրա համար կան մասնագետներ: Իմ ստորագրությունը դրվել է այդպես ասած «մասնագետի» կողմից տրված եզրակացության հիման վրա»:

Փոխնախարարն ասաց, որ երեկ գնացել են Լուսառատ համայնք, հանդիպել այն մարդուն, որն իբր տեղազննությունն է  արել, պնդել, որ հուշարձաններ չկան:

«Այո, արտաքինից հուշարձաններ չկան, բայց դա չի նշանակում, որ հնագիտական  շերտեր չկան: Ամբողջ Արտաշատը, որը 600 տարի ծառայել է իբրև մայրաքաղաք,  ամեն միլիմետրն  ընդերքում հուշարձան է: Մեր  Հուշարձանների պահպանության գործակալության Արարատի տարածքային պատասխանատուն  ասում է, որ ունի քարտեզ, որի վրա այդ տարածքը, որի հողի նշանակությունն իմ ստորագրությամբ փոխվել է, պահպանական գոտի չէ, այսինքն հուշարձանի տարածքում չի գտնվում: Իրոք, մենք նայեցինք,  այդպես է քարտեզի վրա: Հարցն այն է, որ 2012 թվականին բավական մեծ տարածք կրճատվել է, մի մասը դուրս է թողնվել պահպանվող գոտուց: Վաղվանից հնագետների, այն ՊՈԱԿ-ի հետ, որի մասնագետը կրճատել է պահպանման գոտին, բոլորին հրավիրելու ենք՝ հասկանալու, թե ինչպես կարող էր 2012 թվականին այդպիսի բան պատահել»,- ասաց Ն. Խաչատուրյանը:

Նա նշեց, որ այսօր այնտեղ պեղումները ղեկավարող Մկրտիչ Զարդարյանը նոր տեխնոլոգիաներով սկանավորել է ողջ տարածքը, ապացուցում է, որ այնտեղ կան հնագիտական շերտեր, որևէ մեկը չի կարող հակառակն ապացուցել, ուղղակի ավելի զգուշավորություն էր պետք:

«Նախ պետք էր գործակալության մասնագետը բարեհաճեր հանդիպել այնտեղ աշխատող հայ-գերմանական արշավախմբ ղեկավար Զարդարյանի հետ, գոնե կոնսուլտացիա աներ, չի արել, ես էլ իր եզրակացության հիման վրա ստորագրել եմ, որովհետև, հասկանում եք, ես չեմ կարող անգիր իմանալ, որ Լուսառատը Արտաշատն է, կամ … Մի խոսքով, իսկապես դրա համար կան մասնագետներ: Յուրաքանչյուր մասնագետ պետք է պատշաճ, մեծ պատասխանատվությամբ կատարի իր աշխատանքը, հատկապես այդպիսի հնագիտական ահռելի շերտ ու ահռելի տարածք ունեցող համայնքում»,- նշեց ԿԳՄՍ փոխնախարարը:

Նա ասաց, որ հիմա իրավական ճանապարհներ են փնտրում, թե ինչպես կարող են  տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն ուղարկած իրենց կարծիքը չեղարկել. «Սխալը, ըստ էության, նախարարության կողմից է գնացել, մենք պետք է դա շտկենք»:

«Այնտեղ դեռ որևէ շինաշխատանք չի սկսվել, այդ հողը օտարված չէ, մեծ մասը պետական հողեր են, մի փոքրիկ մաս համայնքինը, որը դուրս է մնացել ընդհանուր գոտուց: Այնտեղ այս պահին որևէ բան չի կարող կատարվել, որևէ գործարք չկա: Այդ հողը, իբրև թե, դեռ նշանակությունն է փոխել»,- նշեց Ն. Խաչատուրյանը:

Նա նշեց, որ հետամուտ են լինելու, մինչև վերջ գնալու են, որպեսզի հնագետների, կադաստրի, ՊՈԱԿ-ի, Հնագիտության ինստիտուտի աշխատողների հետ միասին  նոր քարտեզագրում արվի:

«2020 թվականի մեր ծրագրում կա Արտաշատին արգելոց-թանգարանի կարգավիճակ տալը, հիմա այդ գործընթացը կարագացնենք, դրա համար մեզ պետք են նոր գծագրեր»,- նշեց փոխնախարար Նարինե Խաչատուրյանը: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից բախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
08:55
Վրաստանի խորհրդարանում այսօր անվտանգության ուժեղացված միջոցառումներ են նախատեսված
Վրաստան ի խորհրդարանում այսօր նշանակված է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ առթիվ սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
08:38
Նոյեմբերի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}