Կորոնավիրուսի վերջին զարգացումները. Իսրայելը 14-օրյա կարանտին է հայտարարում բոլոր ժամանողների համար
Իսրայել ժամանող յուրաքանչյուր անձ կմեկուսացվի 14 օրով՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Այս մասին գրում է BBC-ն։
«Բոլոր նրանք, ովքեր արտասահմանից Իսրայել կժամանեն, կմեկուսացվեն», - ասել է Նեթանյահուն՝ Twitter-ում տեղադրված տեսաուղերձում:
Իսրայելի Ներքին գործերի նախարար Արյե Դերին հայտարարել է, որ այդ միջոցը արդյունավետ կլինի բոլոր իսրայելցիների համար, որոնք վերադառնալու են Իսրայել։ Այն կտարածվի նաև օտարերկրյա քաղաքացիների վրա հինգշաբթի օրվանից։
Այս քայլը նշանակում է, որ օտարերկրյա ժամանողները ստիպված կլինեն ապացուցել, որ նրանք ունեն երկրում համապատասխան բնակության վայր, որտեղ կարող են ինքնամեկուսացվել։
Նեթանյահուն ասում է, որ սա կոշտ որոշում է, բայց անհրաժեշտ է պահպանել հանրային առողջությունը, և այս որոշումը ուժի մեջ կլինի 2 շաբաթ։
Այս միջոցը նշանակում է, որ մոտ 268,000 իսրայելացիներ, որոնք ներկայումս գտնվում են արտասահմանում, պետք է կարանտինի տակ հայտնվեն վերադառնալուց անմիջապես հետո։
Նշենք, որ Իսրայելում, որն ունի մոտ 9 միլիոն բնակչություն, մինչ օրս գրանցել է COVID-19-ի 42 դեպք, բայց մահվան դեպքեր չեն գրանցվել:
Այլ զարգացումներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է, որ համաճարակի սպառնալիքը «շատ իրական է»:
Իտալիայում իրավիճակը շարունակում է վատթարանել։ Նախորդ օրը գրանցվել է կրկին մոտ 100 մահ՝ 366-ից հասնելով 463-ի՝ չնայած կառավարությն կողմից հաստատված խիստ սահմանափակումներին։ Վարակվածների թիվը ևս մեկ օրում ավելացել է 24 տոկոսով։
Իրանը վերջին 24 ժամվա ընթացքում հաղորդել է վարակից 43 նոր մահվան մասին. ընդհանուր թիվը հասել է առնվազն 237-ի։ Փետրվարի 16-ից ի վեր ամբողջ երկրում վարակվել է 7161 մարդ, չնայած ենթադրվում է, որ իրական ցուցանիշները շատ ավելի բարձր են:
Կանադան հաստատել է վիրուսով պայմանավորված առաջին մահը., որը եղել է տարեց տղամարդ։
Ֆրանսիայում մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերը դարձել է կառավարության առաջին անդամը, որը վարակվել է վիրուսով: Նրա թիմը հայտնել է, որ անցած շաբաթվա մի քանի օրը նա անցկացրել է խորհրդարանում, որտեղ հաստատվել են վիրուսի մի քանի դեպքեր։
ԱՄՆ-ում հաստատված դեպքերի թիվն այժմ գերազանցում է 500-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին