Էկոնոմիկայի փոխնախարար. ՓՄՁ զարգացնելու համար պետք չէ նոր բան հնարել, այլ նայել այլ երկրների անցած ճանապարհը
«Ներկայումս մոտեցումը տարբերվում է նրանով, որ արդյունքների հասնելու միտում կա, պարզապես ժամանակ է պետք համոզիչ լինելու համար»,- «Ամերիա» ՓԲ ընկերության իրականացրած Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտության շնորհանդեսին հաջորդած պանելային քննարկմանն ասաց էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե կառավարությունը հայտարարել է տնտեսական հեղափոխություն, ի՞նչ է արվել այս ընթացքում, ի՞նչ նոր բան է արվել, որ փոխել է, օրինակ ՓՄՁ ոլորտում իրավիճակը։
Փոխնախարարի խոսքով, ՓՄՁ զարգացնելու համար պետք չէ նոր բան հնարել, այլ նայել այն ճանապարհը, որ անցել են տարբեր երկրներ, նայել, թե որն այստեղ կգործի ու ինչպես կգործի։ Ն. Մարգարյանն ասաց, որ հետամուտ են լինելու դրան։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ փոփոխություններն արագ չեն լինում։ Նրա խոսքով, Հարկային օրենսգրքում փոփոխություններ եղել են, այլ փոփոխություններ ևս, բայց ավելի շատ մոտեցումն է փոխվել։
«Այն է փոխվել, որ եթե հիմա ֆիքսենք որոշ թիրախային ցուցանիշներ ու չկատարվեն, Ազգային ժողովում ձեզանից խիստ ենք ինելու»,- ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՓՄՁ-ների զարգացումը կարևոր է տնտեսական հեղափոխության հայեցակարգը կյանքի կոչելու առումով. վարչապետ
- Ամերիաբանկը ճանաչվել է լավագույն ՓՄՁ օնլայն բանկինգ առաջարկող բանկը Հայաստանում
- ՓՄՁ նիստում քննարկվել են բիզնեսին խոչընդոտող օրենսդրական և հարկային վարչարարության հետ կապված խնդիրներ
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակելու է աջակցել ՓՄՁ-ներին
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի նոր առաջարկը ՓՄՁ-ի համար
- ՓՄՁ-ների զարգացմանը կուղղվի 10 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամ
- Բողոքի ակցիա. «Կառավարություն, մի սպանեք ՓՄՁ-ները»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան