ՌԴ-ն կպատասխանի ցանկացած ագրեսորի, ինչպես ԽՍՀՄ-ն՝ «հիտլերական» Գերմանիայի դեպքում. Պուտին
ՌԴ-ն պատրաստ է պատասխանել ցանկացած ագրեսորի, ինչպես Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ԽՍՀՄ-ն արեց «հիտլերյան» Գրեմանիայի դեպքում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է gazeta.ru-ն։
Ռուսաստանի ղեկավարը որպես կարգախոս նշել է՝ «Մենք կարող ենք կրկնել» արտահայտությունը՝ մեջբերելով աստվածաշնչյան «Ով որ սուրով գայ մեզ մօտ, սրով պիտի կորչի» հատվածը:
Նա նշեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Խորհրդային Միությունը ենթարկվել է «նացիստների» սարսափելի և աններելի հարձակմանը: Նախագահը հիշեցրել է, որ խորհրդային պետությունն այն ժամանակ ունեցել է 27 միլիոն զոհ:
«Եվ եթե ինչ-որ մեկը համարձակվի նման բան անել, մենք դա կկրկնենք», - շեշտել է Պուտինը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան