Պուտինը համաձայնել է զրոյացնել իր նախագահական ժամկետը, եթե ՍԴ-ն աջակցի դրան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախագահի ժամկետը կարող է չեղարկվել, եթե Սահմանադրական դատարանը հավանություն տա համապատասխան փոփոխությանը:
Ավելի վաղ ՝ մարտի 10-ին, Պետդումայի պատգամավոր Վալենտինա Տերեշկովան խորհրդարանական քննարկմանն էր ներկայացրել Վլադիմիր Պուտինի նախագահության ժամկետը չեղարկելու կամ բարձրագույն ղեկավար պաշտոնում վերընտրվելու սահմանափակումները վերացնելու նախագիծը:
Ելույթ ունենալով Պետդումայում՝ Պուտինը նշել է, որ ինքը դեմ է սահմանափակումների վերացմանը, բայց հետո ավելացրել է. «Սկզբունքորեն այդպիսի տարբերակ հնարավոր կլիներ, բայց մեկ պայմանով, մասնավորապես եթե Սահմանադրական դատարանը տար եզրակացություն, որ այդպ փոփոխությունը չի հակասի հիմնական օրենքի սկզբունքներին և հիմնադրույթներին»:
ՌԴ նախագահը դեմ է արտահայտվել նաև Պետդումայի արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա