Արդյո՞ք ՓՄՁ զարգացման հնգամյա ռազմավարությունից բխում են թիրախները
«Մենք ուզում ենք ունենալ բարձր արտադրողական և նորարարական ՓՄՁ-ներ»,- «Ամերիա» ՓԲ ընկերության իրականացրած Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտության շնորհանդեսին հաջորդած պանելային քննարկմանն ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հարցին, թե փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացման հնգամյա ռազմավարության իրականացման արդյունքում հինգ տարվա ընթացքում ի՞նչ է փոխվելու ոլորտում:
Քննարկմանը ներկա էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանն ասաց, որ ռազմավարության թիրախը հենց դա է՝ ունենալ բարձր արտադրողական և նորարարական ՓՄՁ-ներ:
Քննարկումը վարող «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանն ասաց, որ իրականության մեջ, ցավոք, երբ նայել է այդ ռազմավարությունը, իր մոտ միանշանակ պատասխան չի ստեղծվել, թե պետությունն ինչ է ուզում:
«Գուցե քննարկման արդյունքում է դա ձեզ մոտ ձևավորվել, բայց այն տեքստից, որն առանց քննարկման, առանց ձեզ հետ շփվելու կարողացել եմ ընկալել, այդ բանը չի բխում: Այնտեղ բազմաթիվ այլ միջոցառումներ կան, որոնք ուղղված չեն բարձր արտադրողական և նորարարական ՓՄՁ-ներ ունենալուն: Ստացվում է իրականության մեջ կա, գուցե իմաստ ունի ռազմավարությունը խմբագրել և առաջ անցնել»,- ասաց նա:
Փոխնախարարն արձագանքեց, որ եթե բանավեճն այսպեսին պետք է լիներ, երևի թե ռազմավարությունը պետք է լիներ, որպեսզի կարողանային գնահատել:
«Ամեն դեպքում մեր բոլոր ջանքերն ուղղված են եղել նրան, որպեսզի էկոհամակարգը ձևավորվի այնպես, որի մեջը կարողանան զարգանալ նորարար ու արտադրողական ՓՄՁ-ներ: Պետք է զարգացնենք էկոհամակարգը, իսկ դա բազմաթիվ միջոցառումների, կոմպլեքս գործողությունների արդյունք է»,- ասաց Ն.Մարգարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փոխնախարար. Ավելի շատ թիրախավորում ենք ոչ թե ՓՄՁ-ների քանակով աճելը, այլ իրենց որակական աճը
- Տիգրան Ջրբաշյան. Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը չի կարող ընդմիշտ գործել
- «Ամերիա» ընկերության բացառիկ հետազոտությունը՝ ՓՄՁ ոլորտի ներկա իրավիճակի ու զարգացման հեռանկարների մասին
- Էկոնոմիկայի փոխնախարար. ՓՄՁ զարգացնելու համար պետք չէ նոր բան հնարել, այլ նայել այլ երկրների անցած ճանապարհը
- ՓՄՁ-ների զարգացումը կարևոր է տնտեսական հեղափոխության հայեցակարգը կյանքի կոչելու առումով. վարչապետ
- Ամերիաբանկը ճանաչվել է լավագույն ՓՄՁ օնլայն բանկինգ առաջարկող բանկը Հայաստանում
- ՓՄՁ նիստում քննարկվել են բիզնեսին խոչընդոտող օրենսդրական և հարկային վարչարարության հետ կապված խնդիրներ
- ՓՄՁ-ների զարգացմանը կուղղվի 10 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամ