Ֆրանսիայում ՀՀ դեսպանութակն հորդորը այնտեղ ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է այնտեղ ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի և գտնվելու վայրի մասին:
«Ելնելով Ֆրանսիայում նոր տիպի կորոնավիրուսի արագ տարածման արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի և գտնվելու վայրի վերաբերյալ (անուն, ազգանուն, բնակության վայր, հեռախոսահամար)։
Վերոնշյալ տեղեկատվությունը կարող եք տրամադրել [email protected] էլեկտրոնային հասցեով, (+33) 753380239 հեռախոսահամարով կամ դեսպանության ֆեյսբուքյան էջի միջոցով։
Տեղեկացնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում»,-նշված է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին