«Հրապարակ». 2020-ի քարոզարշավի դուրս եկած Նիկոլ Փաշինյանի տեքստերը ոչնչով չեն տարբերվում 2018 թ․-ի հեղափոխության տեքստերից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրաքվեի քարոզչական կամպանիան թևակոխեց ակտիվ փուլ։ Տպավորություն է՝ կարծես դրսում ոչ թե 2020 թիվը լինի, այլ 2018 -ը։ Իրականությունը քարացել է, իսկ մենք՝ ժամանակի և տարածության միջև խցանվել։ Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու հեղափոխությունն այսպիսի անճոռնի ընթացք ունեցավ՝ հայտնվելով տեղապտույտի մեջ։
Չէ որ 2020-ի քարոզարշավի դուրս եկած Նիկոլ Փաշինյանի տեքստերը ոչնչով չեն տարբերվում 2018 թ․-ի հեղափոխության տեքստերից՝ նույն տոնայնությունը, նույն բառերն ու նախադասությունները, նույն հերոսներն ու հակահերոսները, ոչինչ չի փոխվել և, վստահաբար, չի էլ փոխվելու։ Նիկոլ Փաշինյանը ռոբասերժական իշխանության դեմ պայքարելու է նաև 2021-ին, 2022-ին, 2023-ին և այսպես շարունակ, քանի դեռ հնարավոր է ժողովրդին կերակրել այդ ժամկետանց սննդով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: