Բրիտանիայի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար և պահպանողական պատգամավոր Նադին Դորիսի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Դորիսը, որն առաջին պատգամավորն է, ում մոտ հայտնաբերվել է վարակը, ասել է, որ վիրուսի հայտնաբերվելուց հետո ինքը իրականանացնում է բոլոր նախազգուշական միջոցներն ու ինքնամեկուսացել է տանը:
Նախարարը հայտնել է նաև, որ համապատասխան մարմինը կգտնի բոլոր այն մարդկանց, ում հետ ինքը շփումներ է ունեցել։ Իսկ, թե քանիհանդիպումներ է ունեցել նախարար Դորիսը, դեռևս պարզ չէ։
62-ամյա նախարարը նշել է, որ ավելի մտահոգված է իր 82-ամյա մայրիկի համար, ում մոտ արդեն հազ է առաջացել։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարարի մոտ առաջին ախտանշաններն ի հայտ են եկել նախորդ հինգշաբթի՝ նույն օրը, երբ նա մասնակցել է վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից կազմակերպված միջոցառմանը, և ուրբաթ օրվանից ինքնամեկուսացել է: Չի նշվում, թե արդյոք Ջոնսոնը թեստ անցել է, թե ոչ։
Ինչպես գրում է BBC-ն, Մեծ Բրիտանիայում վիրուսից մահացել է 6 մարդ և ընդհանուր առմամբ 382 մարդ վարակված է։
Միևնույն ժամանակ, Բրիտանիայի Ազգային առողջության ինստիտուտն էլ ասում է, որ մեծացնում է վարակի համար մարդկանց թեստավորելու իր կարողությունը։ Դա կնշանակի օրական 10,000 թեստավորում. ներկայումս իրականացվում է 1500-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան