Շախմատային հանդիպումներ՝ պատանիների և արվեստագետների մասնակցությամբ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Շախմատային հանդիպումներ. Գաֆէսճեան պատանեկան խորհուրդն ընդդեմ արվեստագետների» նոր նախագծի մեկնարկը մարտի 13-ին, ժ. 16:00-ին Կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում:
ԳԱԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, երկու ամիս տևողությամբ աշխարհի ամենաինտելեկտուալ խաղերից մեկի՝ շախմատի մրցաշարի ընթացքում պատանիները կմրցեն իրենց նախընտրած արվեստագետների հետ: Նախագծի հաջորդ՝ ստեղծագործական փուլում, խաղում պարտված մասնակիցներն իրենց նախընտրած գեղարվեստական միջոցներով կպատկերեն հաղթանակ տարած մասնակցին:
Որպես նախագծի ամփոփում տեղի կունենա խաղում պարտված մասնակիցների ստեղծագործությունների ցուցադրություն ԳԱԿ-ի «Պատկերասրահ Մեկ»-ում:
Արդյունքում՝ հաղթանակը դառնում է երկուստեք. հաղթում է թե՛ պարտված նկարիչը, ում աշխատանքը ցուցադրվում է և թե՛ բուն հաղթողը, ում պատկերում են:
Մրցաշարն ուղիղ եթերով կհեռարձակվի ԳԱԿ-ի Facebook-յան էջում:
«Գաֆէսճեան պատանեկան խորհուրդն ակտիվորեն շարունակում է իր նախաձեռնությունները: Մեկնարկում է մեր պատանիների կողմից մշակված ևս մեկ յուրօրինակ նախագիծ՝ «Շախմատային հանդիպումներ. Գաֆէսճեան պատանեկան խորհուրդն ընդդեմ արվեստագետների»: Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել պատանիներին այս նախագծի շրջանակներում իրենց հետաքրքրող հարցերի շուրջ զրուցելու արվեստագետների հետ: Բացի այդ, ծրագրի արդյունքում կստեղծվեն նոր արվեստանմուշներ և կիրականանա յուրահատուկ ցուցահանդեսային նախագիծ»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում