Կորոնավիրուսի պատճառով Զախարովայի ճեպազրույցը կանցկացվի առանց լրագրողների
Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի հաջորդ ճեպազրույցը տեղի կունենա առանց լրագրողների մասնակցության, այն կանցկացվի հեռահաղորդակցության ձևաչափով։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Այս որոշումն ընդունվել է COVID-19- ի տարածումը կանխելու համար՝ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկությունները՝ ինֆորմացիան տեսազանգերով փոխանցելու վերաբերյալ։
«Մարտի 12-ին ժամը 15.00-ին Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին», - ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան