Իտալիան Չինաստանից օգնություն է խնդրում՝ կորոնավիրուսի դեմ պայքարում
Covid-19-ի տարածման պատճառով Իտալիան բժշկական սարքավորումների սուր պակաս է զգում և հույս ունի, որ Չինաստանը կկարողանա օգնել։ Այս մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն՝ Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հեռախոսազրույցում: Այս մասին գրում է Ria-ն։
«Այժմ Իտալիայում համաճարակաբանական իրավիճակը ծայրահեղ ծանր է: Իտալիան ուշադիր ուսումնասիրում է Չինաստանի հաջող փորձը՝ համաճարակի դեմ պայքարում», - ասել է Դի Մայոն:
Դի Մայոն հավելել է, որ Իտալիայում չինացի ներգաղթյալներն ակտիվ դեր են խաղում հիվանդության տարածման դեմ պայքարում, իտալական կողմը կշարունակի անել հնարավորը ՝ հոգ տանելու նրանց անվտանգության և առողջության մասին:
Նշենք, որ Իտալիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման ավելի քան 10 հազար դեպք, մահացել է 631 մարդ:
Ընդհանուր առմամբ, ավելի քան 100 հազար մարդ արդեն վարակվել է Covid-19-ով, մեծամասնությունը վերականգնվել է, իսկ մոտ չորս հազար մարդ մահացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան