
Իտալիայի կառավարությունը 25 մլրդ եվրո է հատկացնում կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Իտալիայի Նախարարների խորհուրդը որոշել է 25 միլիարդ եվրո հատկացնել ընտանիքներին և ընկերություններին՝ աջակցելու համար նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ասել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն։
Նա նշել է, որ հատկացված գումարը միանգամից չի ծախսվի, այլ կուղղվի կորոնավիրուսի առաջ բերած դժվարությունների հաղթահարման գործընթացին։
Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ռոբերտո Գուլտիերին հայտարարել է, որ 20 մլրդ-ը կհատկացվի արտաքին պարտքի հաշվին։
«Խորհրդարանը պետք է հաստատի 20 մլրդ արտաքին պարտք վերցնելու բանաձև, որպեսզի ընդհանուր առմամբ 25 մլրդ եվրո հատկացվի կորոնավիրուսի դեմ պայքարին»,- ասել է նա։