Ծեծվելով սպանված կնոջը կթաղի Գյումրու քաղաքապետարանը. հարազատները հրաժարվել են
28-ամյա ընկերոջ կողմից ծեծվելով սպանված 43-ամյա կնոջը այսօր կհուղարկավորի Գյումրու քաղաքապետարանը, քանի որ հարազատները հրաժարվել են։ Այս մասին Aravot.am-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով մի քանի օր առաջ իր տան մեջ 28-ամյա տղամարդու կողմից 43-ամյա կնոջը ծեծելով դաժանաբար սպանելուն ու նրա 12-ամյա դստերը ծանր մարմնական վնասվածքներ հասցնելուն, հայտնել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Անդրադառնալով թե ո՞ւմ կհանձնեն 12-ամյա աղջկա խնամակալությունը, որին ոչ մի հարազատ տեսակցության անգամ չի գնացել։ Սամվել Բալասանյանն ասել է, որ տեղի է ունեցել Գյումրու խնամակալության և հոգաբարձության առաջին նիստը։
«Անցկացրեցինք նիստը, արդեն իսկ զեկուցել են ինձ, քանի որ ո՛չ հայրը կա, ո՛չ մայրը, երեխաները երկկողմանի ծնողազուրկ դարձան, խնամակալության կարիք ունեն, չնայած եղբայրը սեպտեմբերին կդառնա չափահաս՝ 18 տարեկան։ Ճիշտն ասած, այս պահին մարդիկ կան, որոնք ուզում են դառնալ խնամակալ, բայց տեսնենք ինչպիսի ընթացք կունենա։ Այսինքն` առաջին քայլը քաղաքապետարանի կողմից արդեն հանձնաժողովով կատարված է, իրենց ճանաչել են որպես խնամակալության կարիք ունեցող երեխաներ։ Ինձ ասացին՝ կան մարդիկ, որոնք զանգել են, հետաքրքրվել, ուզում են դառնալ խնամակալներ,
Գյումրու քաղաքապետը նաև նշել է․ «Դաժան բռնությունները կարծես Գյումրու հետ են կապվում, մեկ այս պատմությունը, որ կնոջը սպանեց, երեխան էլ կյանքի ու մահվան կռիվ է մղում, մեկ Ավետիսյանների ընտանիքի դեպքը, դրանից հետո մեր հավաքարարի սպանությունը․․․Այս ամենն ազդում է բնակչության բնականոն կյանքի վրա… Ես ողջունում եմ, որ երեկ կանայք կարողացան հավաքվել և բռնության դեմ նման երթ կազմակերպել Գյումրի քաղաքում։ Մենք ավանդույթներ ունենք, մենք ավանդապաշտ մարդիկ են, մենք ունենք անցած ճանապարհ, այս ամենը պիտի հաշվի առնել։ Ընտանիքը սրբություն է, ընտանիքի հետ պիտի վարվեն՝ պահպանելով մեր պատմական ավանդույթները։ Ընտանիքն ինձ համար սրբություն է, իմ ընտանիքը ինձ համար ամենակարևոր դերակատարումն ունի իմ կյանքում, և դա պիտի բոլոր հասկանան, որ ընտանիքում չի կարող լինել նման բաներ՝ բռնություն։ Փաստն այն է, որ ոչ միայն Գյումրիում, այլ Հայաստանի Հանրապետությունում շատ նման դեպքեր կան, դրանք բնականաբար, դատապարտելի են։ Ես բռնությունները դատապարտել եմ, երբ դեռ Ազգային ժողովի պատգամավոր էի։ Ես այն ժամանակ էի առաջարկում, թե եկեք բռնությունների դեմ օրենք մտցնենք։ Լավ է, որ նման օրենք մտցվեց, առաջին ընթերցմամբ անցավ օրենքը՝ բռնության հետ կապված»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
Հարակից հրապարակումներ`
- 13-ամյա աղջնակի պահարանն է, որ երբ արթնանա միայն գույներ ու բարի կերպարներ ֆիքսի. Դերձյան
- Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել
- Ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել
- Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն անգիտակից վիճակում է
- Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Դալլաքյան