Ճապոնիայում Հոկայդոյի բարը դարձել է նոր կորոնավիրուսային վարակի աղբյուր
Ճապոնիայի հյուսիսային պրեֆեկտուրայի՝ Հոկայդոյի մայրաքաղաք Սապորոյի բարում արձանագրվել են նոր կորոնավիրուսային վարակի դեպքեր:
Սապորոյի մունիցիպալ վարչակազմից հայտնել են, որ երեք մարդ, այդ թվում 50-ամյա մի տղամարդ, որը փետրվարի 26-ին այցելել էր Սուսուկինո զվարճանքի թաղամասում գտնվող բար, և բարի մյուս այցելուի ընկերուհին, որի մոտ արդեն իսկ եղել էր COVID-19-ը, վարակվել են նոր վիրուսով:
Ինչպես գրում է nippon կայքը, մարտի 10-ին Տոկիոյի մոտակայքում գտնվող Սագամիհարա քաղաքի պաշտոնյաները հայտեցին կորոնավիրուսային թոքաբորբից 80-ամյա տղամարդու մահվան մասին։ Նա հոսպիտալացվել էր Սագամիհարայի հիվանդանոցում, որտեղ գտնվել են ևս հինգ մարդ:
Նագոյա քաղաքի մունիցիպալիտետը հայտարարել է COVID-19-ով հիվանդի մահվան և մեկ այլ մահացած մարդու մոտ վարակի հայտնաբերման մասին: Մահացածի վերաբերյալ տվյալները, ներառյալ նրանց սեռը և տարիքը, չեն բացահայտվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան