Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններն ընդհատվել են կորոնավիրուսի պատճառով
Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ-ի սառը արձագանքման լայնածավալ զորավարժությունները ընդհատվում են կորոնավիրուսի տարածման պատճառով։
Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով երկրի զինված ուժերի մամուլի ծառայությանը։
Զորավարժություններն ընդհատվել են այսօր՝ մարտի 11-ին։
«Մենք ցանկանում ենք պահպանել մեր պաշտպանունակությունը, որպեսզի կարողանանք աջակցել հասարակությանը այս անկանխատեսելի ժամանակահատվածում», - ասել է զորավարժությունների տնօրեն Ռուն Յակոբսենը:
Նա նաև նշել է, որ մինչ այժմ Նորվեգիայում վարակվել է միայն մեկ զինծառայող, 244 մարդ կարանտինում է:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայում Հոկայդոյի բարը դարձել է նոր կորոնավիրուսային վարակի աղբյուր
- Կորոնավիրուսի պատճառով Վրաստանում երկարացրել են դպրոցական արձակուրդները
- Իտալիայի կառավարությունը 25 մլրդ եվրո է հատկացնում կորոնավիրուսի դեմ պայքարի համար
- Կորոնավիրուսի պատճառով Զախարովայի ճեպազրույցը կանցկացվի առանց լրագրողների
- Որոշ տուրիստականներ կորոնավիրուսի պատճառով կդադարեցնեն իրենց գործունեությունը. Պարսյան
- Կորոնավիրուսին նվիրված կոնֆերանսը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով
- Հունաստանն այսօրվանից 14 օրով փակում է բոլոր ուսումնական հաստատությունները՝ կորոնավիրուսի տարածման վախի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան