Չինաստանը կորոնավիրուսի արագ ստուգման թեստեր կնվիրի Վրաստանին
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի հաղորդմամբ՝ Վրաստանը Չինաստանից կստանա արագ թեստեր կորոնավիրուսի նոր տիպի վարակը հայտնաբերելու համար:
«Մենք խոսում ենք այն թեստերի մասին, որոնք կորոնավիրուսային վարակը հայտնաբերում են ավելի արագ, քան առկա միջոցները, բայց այս նոր թեստերը դեռ չեն հաստատվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից»,- aliq.ge-ի հաղորդմամբ՝ ճեպազրույցում ասել է Գամկրելիձեն:
Ըստ նրա, Չինաստանը 1000 թեստ կնվիրի Վրաստանին, թեև պետք է սպասել ԱՀԿ-ի հաստատմանը՝ թեստերն օգտագործելու համար:
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 23 դեպք: Վրաստանում արձանագրվել է նաև կորոնավիրուսով երեխայի վարակման առաջին դեպք: Երեխան 12 տարեկան է:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել երեխայի մոտ
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 8 դեպք. վարակակիրների թիվը հասել է 23-ի
- Մարտի 10-ի դրությամբ, Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 դեպք
- Վրաստանում կորոնավարակի դեպքերը կավելանան. Ամիրան Գամղրելիձե
- Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության են եկել ընտրական համակարգի շուրջ
- Վրաստանում կորոնավիրուսով 15 վարակվածներից 2-ի վիճակը ծանր է
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թվում է նաև գլխավոր վարակաբանի որդին
- Կորոնավիրուսի 5 նոր դեպք Վրաստանում՝ 1 օրում
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4-րդ դեպքը
- Վրաստանում կարանտինի պատճառով աշխատավայրից բացակայած ժամերը կփոխհատուցվեն
- Վրաստանում կարանտինային գոտում 120 հիվանդ կա
- Կորոնավիրուսի երկրորդ դեպքը՝ Վրաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան