Վարչապետի բարի կամքը չէ, այլ հանրային իշխանության ուղիղ պարտականությունները
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 11. Տնտեսական կարգը
Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:
Սոցիալական շուկայական տնտեսությունն էն ա, որ, ինչպես նշված ա հոդվածում, արժեքը ստեղծվում ու բաշխվում ա շուկայում։ Ազատ մրցակցության պայմաններում տնտեսության մասնակիցները արժեք են ստեղծում և սեփականություն ու կապիտալ կուտակում շուկայում, շուկայական հարաբերությունների պայմաններում։ Այսիպիսի առաջնային բաշխումից հետո պետությունը որոշակի քաղաքականություն ա վարում, հարկեր ա սահմանում, հավաքում բյուջեում, որպեսզի դրանով բոլորի անվտանգությունն ապահովելուն և, այլ գործառույթներ իրականացնելուն զուգահեռ, օգնի նրանց, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում մասնակցել տնտեսությանը, շուկային։ Էս հոդվածն, ըստ էության, Հայաստանի Սահմանադրության առաջին, անփոփոխ հոդվածով նախատեսված պետության սոցիալական բնույթի գործարկումն ա երաշխավորում։ Սույնով, ինչպես գրված ա Սահմանադրության 11-րդ հոդվածի վերջին հատվածում, պետությունը ընդհանուր տնտեսական բարեկեցությունն ա ապահովում ու սոցիալական արդարությունը։
Դեռ մի կողմ, որ մի շարք ծայրահեղ քննադատներ սա մեկնաբանում են, թե սահմանադրությունն այսպես վերածվում ա միջոցի, որպեսզի հարուստներին պաշտպանի սոված աղքատներից։ Բայց դա քննարկելու այլ թեմա ա։ Ըստ Հայաստանի անփոփոխ առաջին հոդվածի և տնտեսական կարգի մասին 11-րդ հոդվածի, պետությունը պարտավոր ա հոգ տանել կուրթանեցի հիվանդ տղայի մասին, քանի որ նա օբյեկտիվորեն չի կարողանում ամբողջությամբ մասնակցել տնտեսությանը, արժեքի առաջնային բաշխմանը։
Բացի սա, Հայաստանի Սահմանադրության մեջ ավելացել ա մի անփոփոխ հոդված ևս։ Մեջբերում եմ․
Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները
1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Պետությունը պարտավոր ա ոչ միայն տուն տալ կամ օգնել, որ չոր տուն ունենա, այլ արժանապատիվ կյանք ապահովելու նպատակով նրան կրթություն/վերապատրաստում և առողջապահական պատշաճ ծառայություններ մատուցի։ Այսպես կուրթանեցի տղան հնարավորություն կունենա վերադառնալ տնտեսության առաջնային բախշման շրջանակներ և ինքն իր արժանապատիվ կյանքն ապահովի՝ վերականգնելով պետության կատարած ծախսերը և նոր բարիք ստեղծել՝ համընդհանուր բարեկեցությունն ապահովելու։
Այսպիսի համալիր գործողությունները վարչապետի բարի կամքը չեն, այլ հանրային իշխանության ու դրա կրողների ուղիղ պարտականությունները։
Սա գրեցի, որ ցույց տամ, թե մենք ինչքան հեռու ենք պետության էությունը հասկանալուց, երբ այսպիսի պահանջը մեկնաբանում ենք առողջ տղամարդու ամոթալի խնդրանք երկրորդ առողջ տղամարդուց»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում