Ամերիկյան լրատվամիջոցները խոսեցին Սիրիայում Էրդողանի նկատմամբ Պուտինի տարած հաղթանակի մասին
Իդլիբում տիրող իրավիճակը նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակն էր իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի նկատմամբ։ Այս մասին գրել է «The American Conservative»-ը, փոխանցում է ria.ru-ն։
Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, Սարաքեբի համար մարտը ոչ միայն սիրիական և թուրքական զինված ուժերի բախում էր, այլև «քաղաքական կամքի փորձություն Պուտինի և Էրդողանի համար»:
«Պատմությունը ցույց կտա, որ Թուրքիան երկու դեպքում էլ պարտվեց», - գրում է թերթը:
Շեշտվում է, որ որ Սարաքեբի դեմ մարտերը Սիրիայի և Ռուսաստանի համար պայքար էին հանուն Արաբական հանրապետության ամբողջ տարածքում Դամասկոսի ինքնիշխանության վերականգնման, իսկ Թուրքիայի համար դրանք հետապնդում էին Իդլիբի վրա երկարատև վերահսկողություն ունենալու նպատակ:
Հեղինակը Մոսկվայում Պուտինի և Էրդողանի միջև կայացած բանակցությունները «դառը հաբ» է համարում Թուրքիայի առաջնորդի համար: Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ սրման ընթացքում Անկարան սպառնում էր տարբեր ռազմական գործողություններ իրականացնել Դամասկոսի դեմ, սակայն, Սոչիի համաձայնագրից հետո Թուրքիան հրաժարվեց իր մտադրություններից շատերից:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը սպառնացել է վերսկսել ռազմական գործողություններն Իդլիբում
- Ռուսաստանը Թուրքիայում բանակցություններ կվարի Իդլիբի շուրջ
- Գերմանիան և Նիդեռլանդները ցանկանում են՝ Իդլիբում ստեղծվի անվտանգ գոտի
- ՄԱԿ՝ անհրաժեշտ է 500 միլիոն դոլար Իդլիբում մարդասիրական առաքելության համար
- Պեսկովը՝ Իդլիբում ռուսական և թուրքական զորքերի առճակատման ռիսկի մասին
- Իդլիբի արյունալի հանգույցը` Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան