Տնտեսություն 14:42 11/03/2020 Հայաստան

Որոշ տուրիստականներ կորոնավիրուսի պատճառով կդադարեցնեն իրենց գործունեությունը. Պարսյան

«Երկուշաբթի օրը նավթի մոտ 30 տոկոսի չափով գնանկումը աննախադեպ էր»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Ըստ տնտեսագետի, վերջին անգամ նավթի նման գնանկում եղել էր 1993 թվականին։ Պարսյանի խոսքով, նավթի գնանկումը մասամբ կապված էր խուճապային տրամադրության հետ։

«Նավթի գների անկման առաջին պատճառն այն էր, որ վերջին տարիների ընթացքում ակնհայտ և ոչ ակնհայտ տնտեսական պատերազմներ են տեղի ունենում՝ ԱՄՆ-Չինաստան, ԱՄՆ-ԵՄ, ԱՄՆ-ՌԴ և այլ երկրներ, ինչը զսպում կամ նվազեցնում է համաշխարհային տնտեսական աճի տեմբերը։ Այսինքն՝ մեր տնտեսությունը չի ստեղծում լրացուցիչ պահանջարկ նավթամթերքի նկատմամբ, դրան զուգահեռ, մեր նավթարդյունաբերությունն անընդհատ ավելացնում է իր ծավալները։ Երկրորդ պատճառն էլ վերջին ամիսներին գրանցվող կորոնավիրուսն է, որն ուղիղ հարված հասցրց խոշոր տնտեսություններին, ինչպիսին, օրինակ, Չինաստանն է։ Վերջին ամիսների ընթացքում Չինաստանի տնտեսությունը աննախադեպ անկում գրանցեց՝ 1-2 տոկոսի չափով։ Առանձին շրջաններ ուղղակի դադարեցրին իրենց տնտեսական գործոնը։ Սա ևս աննախադեպ երևույթ էր։ Եվ այս վիրուսի տարածման ընթացքում Չինաստանի տարածքն ըստ վարակվածության աստիճանի բաժանվեց 3 գոտիների, և նրանք թույլ էին տալիս մարդկանց աշխատել ցածր վարակվածության շրջաններում, իսկ մյուսները արտադրություն չունեին, աշխատողները գտնվում էին հարկադրված պարապուրդի մեջ,- ասաց Պարսյանը։

Տնտեսագետի խոսքով, Հայաստանի համար մտահոգիչ է սահմանակից Իրանում և Եվրոպայի սրտում՝ Իտալիայում կորոնավիրուսի մեծ թափով տարածումը։ Վերջինս լուրջ խնդիրներ է առաջացնում նաև ԵՄ անդամ պետությունների համար.«Կորոնավիրուսի պայմաններում ուղղակի հարված է հասցվում տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներին։ Սրանք ըստ էության որոշակի պահանջարկ են ներկայացնում նավթի նկատմամբ։ Եվ տրանսպորտի ոլորտի անկումն իր հերթին բերել է նաև նավթի նկատմամբ պահանջարկի նվազման։ Դա էլ շղթայաբար բերելու էր նաև վառելիքի գների իջեցման»։

Անդրադառնալով մարտի 6-ի «ՕՊԵԿ+» հանդիպմանը՝ Պարսյանը նշեց, որ քննարկվում էր նավթի արտահանման ծավալների կրճատման հարցը, և «ՕՊԵԿ» երկրները պահանջ էին ներկայացրել ռուսական կողմին՝ նվազեցնելու նավթի արդյունահանման ծավալները։ Ռուսական կողմը մերժել է այդ առաջարկը, և Սաուդյան Արաբիան որոշել է «պատժել» այդ մոտեցումը՝ ավելացնելով իր արդյունահանումը, ինչի արդյունքում կտրուկ գնանկում եղավ։

Պարսյանը տեղեկացրեց, որ ռուսական կողմի համար նավթի՝ 31 դոլարով վաճառվելը  զգալի վնաս է, քանի որ երկրի բյուջեի մոտ 50 տոկոսը համալրվում է ի հաշիվ նավթի և գազի. «Աշխարհի համար մեկ նավթ արդյունահանող երկիրը ԱՄՆ-ն է, որն օրական կարող է արդյունահանել 17.6 մլն բարեն նավթ, և այս գնիջեցման հետևանքով տուժեց նաև ԱՄՆ-ն։ Նավթային գնի պատերազմում ամենամեծ կորուստն ունեցավ հենց այս երկիրը։ Բայց երեկ արդեն նավթային շուկայում որոշակի կայունություն գրանցվեց, և 2-3 դոլարի չափով գնի բարձրացում եղավ»։

Ըստ տնտեսագետի, հետաքրքրական է, որ նավթի գնանկմանը զուգահեռ համաշխարհային շուկայում բարձրացան ոսկու գները։ Դա, Պարսյանի խոսքով, պայմանավորված է նրանով, որ մարդիկ փորձում են ֆինանսական կայունության ապահովելու համար ուղիներ փնտրել։ 

«Նավթի գներն ազդեցին նաև պղնձի շուկայի վրա, օրինակ, երկուշաբթի օրը պղնձի գնանկում եղավ՝ 1 տոննայի դեպքում մոտ 150 դոլարի չափով։ Սա մեր համար առավել մեծ նշանակություն ունի, քանի որ մեր արտահանման 24 տոկոսը պղնձի խտանյութ է։ Մենք սև պղինձ ենք արտահանում։ Առավել մտահոգիչ է այն, որ 2019 թվականի ընթացքում մենք ավելացրել ենք մեր տնտեսության կախվածությունը պղնձից։ 2019-ի ընթացքում մենք 32 տոկոսով ավելի պղինձ ենք արտահանել Չինաստան, Շվեյցարիա, Բուլղարիա և Կանադա։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ մենք նստած ենք հանքահումքատար տնտեսության ճյուղի վրա։ Սա սխալ է։ Այս առումով մենք բախտի քմահաճույքին ենք, չունենք որևէ այլընտրանք։ Բայց մենք իրոք պետք է գտնենք լուծումներ»,- նշեց Պարսյանը։

Ի՞նչ ազդեցություն ունեցավ կորոնավիրուսը Հայաստանի տնտեսության վրա
Ըստ Պարսյանի, մարտ ամսին Հայաստանը սովորաբար ունենում էր 30-50 հազար զբոսաշրջիկ՝ ի հաշիվ Իրանից եկած քաղաքացիների, ովքեր այստեղ «Նովրուզ» էին նշում. հիմա այդ հոսքը չկա։

«Բացի այդ, այլ երկրներից ևս զբոսաշրջիկների մուտքը պակասել է, քանի որ նրանք մտավախություն ունեն՝ կապված Հայաստանի՝ կորոնավիրուսի օջախներից մեկի հարևանությամբ գտնվելու հետ։ Ես հուսով եմ, որ այս խնդիրը կլուծվի մինչև հունիս։

Շատ տուրիստական ընկերություններում փաթեթները դադարեցվել կամ սառեցվել են։ Վաճառք չկա ոչ ներգնա ոչ էլ արտագնա տուրիզմի մասով։ Պետք է նշել, որ փետրվար-մարտ ամիսներին մենք զբոսաշրջության ոլորտում մեծ կորուստներ ենք ունեցել։ Ցավոք, չկա նաև փաթեթ, որը ոլորտին թույլ կտա դուրս գալս այս իրավիճակում, օրինակ՝ սուբսիդավորում։ Այս պահին կորոնավիրուսը և զբոսաշրջությունը կանգնած են դեմ դիմաց՝ առանց պետության աջակցության»,- ասաց Պարսյանը։

Նրա խոսքով, այս ամիսներին որոշ փոքր տուրիստական ընկերություններ կդադարեցնեն իրենց գործունեությունը. դրանք չեն կարող մրցակցել, պետք է վարձակալության գումար վճարեն, ինչը ձեռնտու չի լինի, ու կփակվեն այդ ընկերությունները։
Տնտեսագետը պնդում է՝ պետք է ինչ-որ փաթեթ մշակել զբոսաշրջության ոլորտի համար, քանի որ այս ոլորտում ծանր օրեր են սպասվում։

«Կա հաշվարկ, որ ամեն զբոսաշրջիկ Հայաստան է բերում 1000 դոլար, և եթե հաշվենք՝ 30 հազար զբոսաշրջիկ չի եկել, ու դա էլ բազմապատկենք 1000-ով, ապա կտեսնենք՝ մարտ ամսին ինչքան կորուստ ենք ունեցել»,- նշեց Պարսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}