Չինաստանում կարանտինացրել են Իրանից եկած քաղաքացիներին
Չինաստանը չարտերային թռիչքով Իրանից դուրս է բերել իր ավելի քան 160 քաղաքացիներին։ Բոլոր քաղաքացիները կարանտինացվել են Չիչդուում և Սիչուանում։ Այս մասին գրում է ria.ru-ն։
Իրանում Չինաստանի դեսպանատան օգնությամբ, մարտի 11-ին ժամը 01.17-ին, չինական CZ3004 ինքնաթիռը չարտերային թռիչքով Թեհրանից վայրէջք է կատարել Չենգդու քաղաքում՝ բելերով 164 Չինաստանի քաղաքացիների։
Հաղորդվում է, որ համաճարակային կանխարգելիչ միջոցառումների կաննոնների համաձայն՝ օդանավը կանգ է առել օդանավակայանից հատուկ նշանակված հեռավորության վրա, մաքսային ծառայողները չափել են ուղևորների ջերմաությունը և ստուգել ամբողջ անձնակազմի և ուղևորների առողջությունը, որից հետո նրանց թույլատրվել է հատել սահմանը:
164 ուղևորներից և ոչ մեկը ջերմություն չի ունեցել, բայց 21 հոգի հայտնել է՝ ունի կոկորդի ցավ և հազ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան հաղորդում է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին
- Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել երեխայի մոտ
- Կորոնավիրուսի վերջին զարգացումները. Իտալիայում մահացության թիվն անցել է 600-ից
- Բրիտանիայի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 8 դեպք. վարակակիրների թիվը հասել է 23-ի
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում