Մոլդովա-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսի
Կորոնավիրուսի պատճառով Մոլդովայի և Ռուսաստանի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը կանցկացվի դատարկ տրիբունաներով։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Հանդիպումը նախատեսված է մարտի 31-ին Քիշնևում: Ավելի վաղ, Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել էր խաղի տոմսերի վաճառքը, երկրում սահմանվել է զանգվածային միջոցառումների արգելք:
2019-ի դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում գրանցվել է կորոնավիրուսի բռնկում: Ըստ վերջին տվյալների հիվանդության հետևանքով մահացել է ավելի քան 4 հազար մարդ, 66 հազարը վերականգնվել է: Վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 118 հազարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան