Արմեն Թավադյանն ազատ կարձակվի. Դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը
Վերաքննիչ դատարանը որոշեց պաշտպանության կողմի բողոքը բավարարել, մերժել քննիչի միջնորդությունը՝ «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին։ Դատարանի որոշման բովադակությունը լրագրողների հետ զրույցում հրապարակեց Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Դատարանը որոշեց, որ պարոն Թավադյանը պետք է ազատ արձակվի։ Հիմա մենք կգնանք Կենտրոն ՔԿՀ, ժամերի ընթացքում գուցե պարոն Թավադյանը կլինի ազատության մեջ։ Դատավոր Ազարյանը կարճ մեկնաբանեց որոշումը, որպես հիմնավորում ասաց՝ պատճառը հիմնավոր կասկածի բացակայությունն է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրենք դեռ չեն ստացել որոշումը։
Խուդոյանի խոսքով, այդ որոշումը հիմնավորում է իրենց այն պնդումները, որ Թավադյանն ամիսներ շարունակ ապօրինի կերպով է գտնվել անազատության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին դատարանը բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը Թավադյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։ Ահա այս որոշումն են բողոքարկել փաստաբանները՝ այն որակելով ոչ հիմնավոր ու անօրինական։ Նրանք նշում էին, որ Թավադյանին ներկայացված մեղադրանքը պատշաճ նկարագրված չէ, բացի այդ, քննությանը խոչընդոտելու, քննությունից խուսափելու ռիսկը բավարար նվազ է։
Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Թավադյանի գործով վերաքննիչ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
- Արմեն Թավադյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ բողոքը կքննվի վաղը
- Վարուժան Մկրտչյանի և Արմեն Թավադյանի վերաբերյալ քրգործով նախաքննությունն ավարտվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան