Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները շարունակում են մարզումները
Մայրաքաղաքի Օլիմպավանում իրենց կանոնավոր մարզումներն են շարունակում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Նրանք նախապատրաստվում են մարտի 19 –22 –ը` Բուդապեշտում և ապրիլի 30 – ից` մայիսի 3 –ը` Սոֆիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերին:
Ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն այսօր հրապարակեց մասնակիցների կազմը: Ներկայացնում ենք այն. Արսեն Հարությունյան / 57 կգ /, Վոլոդյա Ֆրանգուլյան / 65 կգ /, Հրայր Ամիրխանյան / 74 կգ /, Հովհաննես Մխիթարյանը / 86 կգ /, Հաջիմուրադ Գացալով / 97 կգ / և Լևան Բերիանիձե / 125 կգ /:
Հայտնի է նաև հունահռոմեական ոճայինների կազմը. Գևորգ Ղարիբյան / 60կգ /, Սլավիկ Գալստյան / 67 կգ /, Մաքսիմ Մանուկյան / 87 կգ / և գերծանրքաշային Դավիթ Օվասափյան:
Օլիմպիական ուղեգրերի կարժանանան եզրափակիչ մտած ըմբիշները: Հավելենք, որ հունահռոմեական ոճի մեր հավաքականն իր համար արդեն ապահովել է երկու ուղեգիր / 77 կգ և 97 կգ քաշային կարգերում /: